Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.03.30/4(15) Հոդ.13
Ընդունող մարմին
Դավթաշեն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.01.2005
Ստորագրող մարմին
Դավթաշեն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ԴԱՎԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2005 թվականի թիվ 1

քաղ. Երևան

 

ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2005 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8 և 10 հոդվածների պահանջներով.

Դավթաշենի համայնքի ավագանին որոշում է`

Սահմանել Դավթաշենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.

Տուրքեր

1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների շինարարություն սկսելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է՝

ա. հիմնական օբյեկտների համար՝ 100.0 հազ. դրամ,

բ. մինչև 6.0 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր օբյեկտների համար՝ 40.0 հազ. դրամ,

գ. 6.0 քմ-ից ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր օբյեկտների համար՝ 60.0 հազ. դրամ։

2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու և արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է 15.0 հազ. դրամ։

3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է 5.0 հազ. դրամ։

4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տեղական տուրքը սահմանվում է՝

ա. հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 12.5 հազ. դրամ,

բ. ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 6.25 հազ. դրամ։

5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է՝

ա. գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար՝ ընթացիկ տարվա համար՝ 250.0 հազ. դրամ,

բ. գյուղատնտեսական մթերքի յուրաքանչյուր օրվա համար՝ 500 դրամ,

գ. այլ ապրանքների վաճառքի համար՝ տեղական տուրքն ընթացիկ տարվա համար՝ 85.0 հազ. դրամ։

6. Հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

ա. շահումով խաղերի կազմակերպման համար՝ 250.0 հազ. դրամ,

բ. բաղնիքների (սաունաների) համար՝ 350.0 հազ. դրամ,

գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 75.0 հազ. դրամ։

7. Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 5.0 հազ. դրամ։

8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու յուրաքանչյուր տեղի թույլտվության տեղական տուրքը սահմանվում է՝

ա. ծխախոտի արտադրանքի գովազդի համար՝ 750.0 հազ. դրամ,

բ. այլ արտաքին գովազդի համար՝ 50.0 հազ. դրամ։

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 1000 դրամ։

Վճարներ

1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը սահմանվում է 10.0 հազ. դրամ։

2. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը սահմանվում է 10.0 հազ. դրամ։

3. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճարը սահմանվում է 10.0 հազ. դրամ:

 

Դավթաշենի համայնքի ղեկավար՝

Ս. Ղուկասյան