Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4/10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.05.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.04.30/2(10) Հոդ.2
Ընդունող մարմին
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
30.03.2004
Ստորագրող մարմին
Կենտրոն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Կենտրոն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2004 թվականի թիվ 4/10

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 16/4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 17.03.2004 թ. թիվ Ե-1993 գրությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 70-րդ հոդվածով.

Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ավագանին որոշում է՝

1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2003 թվականի դեկտեմբերի 16-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի 2004 թվականի (ընթացիկ տարվա) տեղական տուրքերի, տեղական վճարների դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները սահմանելու մասին» N 16/4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի՝ «Երևանի Կենտրոն թաղային համայնքի 2004 թ. սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը» բովանդակությամբ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևանի Կենտրոն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, օրենքով սահմանված կարգով համայնքի օգտագործման (անհատույց և վարձակալությամբ) ներքո գտնվող գույքի վարձակալության և (կամ) ենթավարձակալության վարձավճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը»:

բ) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 5-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

- «Համայնքի անհատույց օգտագործման ներքո գտնվող ստորգետնյա հետիոտն անցումների տարածքների վարձակալության համար»:

գ) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 9-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

- «Համայնքի օգտագործման ներքո գտնվող ընդհանուր օգտագործման հողատարածքների վարձակալության և (կամ) ենթավարձակալության համար»:

դ) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 10-րդ սյունակից մինչև 16-րդ սյունակների բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

հ/հ

Անվանումը

Ժամանակահատվածը

Չափման միավորը

Վարձավճարը, ՀՀ դրամ

10

Ոչ հիմնական շինություններով զբաղեցված տարածքների, այդ թվում՝ ավտոկցորդների համար

     

10.1

Ոչ բակային տարածքներ

տարեկան

1 քմ

20000

10.2

Բակային տարածքներ

տարեկան

1 քմ

10000

10.3

Պահեստային նշանակության շինություններ

տարեկան

1 քմ

5000

10.4

Մետրոպոլիտենի կայարանների և մշտական գործող շուկաներին կից մինչև 200 գ.ծ.մ. շառավղով տարածքներ

տարեկան

1 քմ

40000

11

Ավտոկանգառներ կազմակերպելու նպատակով համայնքի օգտագործման ներքո գտնվող տարածքների վարձակալության և (կամ) ենթավարձակալության համար

տարեկան

1 քմ

6000

12

Տոնավաճառներով և շուկաներով զբաղեցված տարածքների համար

     

12.1

Մետրոպոլիտենի կայարաններին և մշտական գործող շուկաներին կից մինչև 200 գ.ծ.մ. շառավղով տարածքներ

տարեկան

1 քմ

40000

12.2

Ոչ բակային տարածքներ

տարեկան

1 քմ

10000

12.3

Բակային տարածքներ

տարեկան

1 քմ

1000

13

Ոչ աշխատանքային օրերին կազմակերպվող տոնավաճառներով և շուկաներով զբաղեցված տարածքների համար

տարեկան

1 քմ

3000

14

Սեղանի թենիսով զբաղեցված տարածքների համար

օրական

1 սեղան

1000

15

Բիլիարդով զբաղեցված տարածքների համար

օրական

1 սեղան

1000

ե) Որոշմամբ հաստատված թիվ 4-րդ հավելվածում «ձեռնարկությունների (ֆիրմաների)» բառերը փոխարինել «կազմակերպություններ» բառով:

 

Համայնքի ղեկավար`

Գ. Բեգլարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան