ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2011 թվականի N 1611-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման նախաբանում «12-րդ բաժնի 5-րդ» բառերը փոխարինել «13-րդ բաժնի 1-ին» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կառուցման փուլն ավարտված միջուկային տեղակայանքի շահագործման լիցենզիան տրվում է տվյալ միջուկային տեղակայանքի նախագծով նախատեսված շահագործման ժամկետով:»,
բ. 5-րդ կետում «Ատոմային էլեկտրակայանի յուրաքանչյուր էներգաբլոկի» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքի» բառերով,
գ. 7-րդ կետի «գ» ենթակետը «քանակի» բառից հետո լրացնել «և ֆիզիկական, քիմիական ու նեյտրոնաֆիզիկական բնութագրերի», իսկ «մասին» բառից հետո` «, ինչպես նաև միջուկային նյութերի հաշվառման և հսկման ծրագիրը» բառերով,
դ. 7-րդ կետի «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնական հրահանգները.»,
ե. 7-րդ կետի «ե» ենթակետը «ճառագայթային,» բառից հետո լրացնել «ռադիոակտիվ թափոնների,», իսկ «գիտատեխնիկական աջակցության» բառերից հետո` «, միջուկային վնասի փոխհատուցման» բառերով,
զ. 7-րդ կետի «զ» ենթակետը «որոշման» բառից հետո լրացնել «, իսկ կառուցման փուլն ավարտված միջուկային տեղակայանքի համար` անվտանգության վերլուծության մասին վերջնական հաշվետվությունը:» բառերով,
է. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «ժե» և «ժէ» ենթակետերը,
ը. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «իբ» ենթակետով.
«իբ) միջուկային տեղակայանքի նախագծային և արտանախագծային վթարների կառավարման մասին հրահանգները:»:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. նոյեմբերի 22
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|