Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (13.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.03/10(423) Հոդ.123
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.02.2012
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10312171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

   

20 փետրվարի 2012 թ.
ք. Երևան

 N 160-Ն

12 մարտի 2012 թ.
ք. Երևան

 N 208-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը հաստատելու և 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1521-Ն որոշման 3-րդ կետը:

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հաստատել ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեություն իրականացնելու թույլտվության մասին վկայականի ձևը՝ համաձայն Հավելվածի:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

Տ. Դավթյան

 ՀՀ ֆինանսների նախարար

 

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2012 թվականի փետրվարի 20-ի 
թիվ 160-Ն
և
ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի մարտի 12-ի

թիվ 208-Ն

համատեղ հրամանի

«_____________________________________________»

    (ազատ տնտեսական գոտու անվանումը)

«_____________________________________________»

    (ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը)

______________________________________________

   (ազատ տնտեսական գոտու Կազմակերպչի անվանումը)

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

Ազատ տնտեսական գոտում Շահագործողի գործունեություն իրականացնելու թույլտվության

 

Սույնով հաստատվում է, որ «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության ____ թվականի _______ ___-ին «___________ թույլտվություն տրամադրելու մասին» N_______ որոշման և __________________ ազատ տնտեսական գոտու Կազմակերպչի հետ կնքված թիվ ______ պայմանագրի հիման վրա`

_______________________________________________________

 (իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

հաշվառված է «___________________________» «_______________________________»

  (ազատ տնտեսական գոտու անվանումը)

  (ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը)

 

 ազատ տնտեսական գոտու շահագործողների գրանցամատյանում որպես

________________________________________________________________________________

(ֆիրմային անվանումը)

«____» ___________________ 20__ թվականին

_ _ _ _ _ _ _ _ համարի ներքո

և ստացել է ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու թույլտվություն գործունեության հետևյալ տեսակների մասով.

1. …

_ _ տարի ժամկետով:

Վկայականի տրամադրման ամսաթիվը «______» ___________________ 20__ թ.

Հաշվառումն իրականացրած լիազորված անձ ______________________________

    (ստորագրություն, Ա. Ա. Հ.)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան