Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.01.26/1(12) Հոդ.3
Ընդունող մարմին
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.12.2004
Ստորագրող մարմին
Նոր Նորք համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Նոր Նորքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2004 թվականի թիվ 70

քաղ. Երևան

 

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով՝

 

Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի ավագանին որոշում է`

 

1. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում 2005 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին՝

3.1. հավելված 1-ի 5 (ա, բ) և 6-րդ կետերով սահմանված տուրքերը՝ համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, գանձել եռամսյակային պարբերականությամբ,

3.2. համայնքի սեփականություն համարվող գույքի վարձակալության (օգտագործման) և թաղապետարանի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող գանձումներն իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պայմանագրային հիմունքներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Պետրոսյան

 

 

Հավելված 1

Նոր Նորք համայնքի ավագանու

2004 թ. դեկտեմբերի 22-ի

N 70 որոշման

 

Նոր Նորք թաղային համայնքում 2005 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը

 

դրամներով

1.

Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինմոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար՝

 

ա)

հիմնական օբյեկտների համար

100000

բ)

մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար

20000

գ)

6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար

40000

2.

Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար

20000

3.

Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար

10000

4.

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

25000

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

6000

5.

Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար՝

 

ա)

գազի և վառելիքաքսայուղային նյութերի՝ ընթացիկ տարվա համար

360000

բ)

գյուղատնտեսական մթերքի՝ յուրաքանչյուր օրվա համար

300

գ)

այլ ապրանքների (ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար յուրաքանչյուր եռամսյակում

50000

6.

Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար

 

ա)

շահումով խաղերի կազմակերպման համար

300000

բ)

բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար

200000

գ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

150000

7.

Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության՝ ընթացիկ տարվա համար

5000

8.

Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու յուրաքանչյուր տեղի թույլտվության համար՝

 

ա)

ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

100000

բ)

այլ արտաքին գովազդի համար

5000

9.

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար՝ ընթացիկ տարվա համար

1000

Թաղապետ՝

Դ. Պետրոսյան

 

Հավելված 2

Նոր Նորք համայնքի ավագանու

2004 թ. դեկտեմբերի 22-ի

N 70 որոշման


Նոր Նորք թաղային համայնքում 2005 թվականի տեղական վճարների դրույքաչափերը

 

դրամներով

1.

Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

20000

2.

Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

5000

3.

Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար

5000

Թաղապետ՝

Դ. Պետրոսյան