Գլխավոր տեղեկություն
Համար
N 1533-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2011-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.09/60(863) Հոդ.1532
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1533-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի`

ա. «բ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) պետական հաշվառում,» բառերը,

բ. «զ» ենթակետից հանել «անշարժ գույքի հաշվառման,» բառերը,

գ. «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում.»,

դ. «ժէ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի`

ա. «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. «թ» ենթակետը «(առանձնացված) ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «, սպասարկման գրասենյակների» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 20-րդ կետից հանել «անշարժ գույքի հաշվառման,» բառերը.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 21-րդ կետը.

5) որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի՝

ա. առաջին պարբերությունից հանել «, քարտուղարություն» բառը, իսկ պարբերությունը «ստորաբաժանումները» բառից հետո լրացնել «, սպասարկման գրասենյակները:» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը «ստորաբաժանումներն» բառից հետո լրացնել «, սպասարկման գրասենյակներն» բառերով.

6) որոշման N 1 հավելվածի 38-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժզ» ենթակետով.

«ժզ) կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում`

1) անշարժ գույքի հաշվառման վարչությունը և հողաշինարարության բաժինը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել հաշվառման և հողաշինարարության վարչության, ֆինանսահաշվային վարչությունը՝ ֆինանսատնտեսագիտական վարչության, կառավարման ավտոմատացված համակարգերի վարչությունը՝ սպասարկման գրասենյակների համակարգման վարչության, վերահսկողության վարչությունը՝ ներքին վերահսկողության վարչության, անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժինը՝ անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության, իսկ լիցենզավորման բաժինը վերանվանել որակավորման բաժին.

2) կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանումների կարգավիճակով «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանումը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, իսկ կոմիտեի աշխատակազմի Երևան քաղաքի Մարաշ, Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ, Դավթաշեն, Զեյթուն, Ավան և Հայաստանի Հանրապետության մարզերի Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ, Վաղարշապատ, Արմավիր, Բաղրամյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Աբովյան, Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ, Գյումրի, Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ, Անի, Վանաձոր, Տաշիր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Եղեգնաձոր, Վայք, Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան տարածքային ստորաբաժանումները՝ սպասարկման գրասենյակների և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների.

3) այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ կետը` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 1
Երևան

 

 

  

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1533-Ն որոշման

 

  

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 1930-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Գույքի գրանցման վարչություն

Հաշվառման և հողաշինարարության վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Սպասարկման գրասենյակների համակարգման վարչություն

Ներքին վերահսկողության վարչություն

Գեոդեզիայի և քարտեզագրության վարչություն

Իրավաբանական վարչություն

Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների

վարչություն

 

2. Բաժիններ

 

Միջազգային կապերի բաժին

Որակավորման բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Գնումների կազմակերպման բաժին

Առաջին բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ընդհանուր բաժին

 

3. Սպասարկման գրասենյակներ

4. Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

5. Տնտեսական մաս

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն

 

III. Տարածքային ստորաբաժանումներ

 

Տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներ»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան