Գլխավոր տեղեկություն
Համար
N 1313-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (26.01.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.01.16/2(415) Հոդ. 11
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.11.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11811577

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2011 թ. N 998-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 դեկտեմբերի 2011 թ. N 1313-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը՝

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել 2012 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի՝

Ըգ = Սթ x Սգ + Պգ, գործակիցները, հետևյալ չափերով.

Սգ՝ մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 106290 դրամ,

Պգ՝ հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը՝ 16708.0 հազ. դրամ:

2. Հաշվարկը կատարելիս՝ կիրառվում են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով՝ տարրական մակարդակի համար՝ 0.793 գործակցով, միջին մակարդակի համար՝ 1.102 գործակցով, ավագ մակարդակի համար՝ 1.141 գործակցով: Միաժամանակ, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ բարձրլեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձրլեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.2 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.02 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար՝ 1.15 գործակցով:

3. Որպես հաստատության սովորողների թիվ՝ Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը:

 

ՀՀ ֆինանսների նախարար

Վ. Գաբրիելյան

ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Աշոտյան