Գլխավոր տեղեկություն
Համար
N 1230-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2011-14.01.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1230-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» N 332-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 31
Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
 օգոստոսի 25-ի N 1230-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման պատասխանատուն

Կատարման ժամկետը

Արդյունքը

1

2

3

4

5

1.

ՀՀ կառավարության 2010 թվականի
ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011 թ.
III եռամսյակ

ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

2.

Կրթության որակավորումների շնորհման կարգի հաստատում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2012 թ.
III եռամսյակ

ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

3.

Նախկինում շնորհված որակավորումների համապատասխանեցման կարգի հաստատում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 2012 թ.
III եռամսյակ

ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

4.

Օտարերկրյա պետությունների որակավորումների ճանաչման կարգի հաստատում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2012 թ.
III եռամսյակ

ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

5.

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի հաստատում և ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2012 թ.
IV եռամսյակ

ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

6.

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի հաստատում և ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2012 թ.
IV եռամսյակ

ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

7.

Ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների կրթության որակավորումների բնութագրերի հաստատում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2012 թ.
IV եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրաման

8.

Ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների պետական կրթական չափորոշիչների հաստատում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2013 թ.
IV եռամսյակ

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններ

9.

Լրացուցիչ, շարունակական կրթության արդյունքների ճանաչման կարգի հաստատում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2013 թ.
IV եռամսյակ

ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.01.2014, N 7-Ա 14.01.2014, N 1230-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան