«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 դեկտեմբերի 2012 թ. թիվ 1077-Ն ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբերի 2012 թ. թիվ 1135-Ն ք. Երևան |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման 2-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել 2013 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի`
Ըգ = Սթ x Սգ + Պգ, գործակիցները, հետևյալ չափերով.
Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը` 111235 դրամ,
Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը` 16876.0 հազ. դրամ:
2. Հաշվարկը կատարելիս` կիրառվում են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով` տարրական մակարդակի համար` 0.7986 գործակցով, միջին մակարդակի համար` 1.1101 գործակցով, ավագ մակարդակի համար` 1.15 գործակցով: Միաժամանակ, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ բարձրլեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձրլեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.21 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.03 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.11 գործակցով:
3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը:
ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Գաբրիելյան |
ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|