Գլխավոր տեղեկություն
Համար
N 1478-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.31/58(861).1 Հոդ.1490.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2011 թվականի N 1478-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եվրոպական միության հետ իրականացվող համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ռազմավարությունից բխող ծրագրերը մշակելու և Եվրոպական միություն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Եվրոպական միության հետ իրականացվող համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ռազմավարությունից բխող ծրագրերի մշակման ծառայությունները ձեռք է բերում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 26
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1478-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

15,000.0

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

15,000.0

Եվրոպական միության հետ իրականացվող համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ռազմավարությունից բխող ծրագրերի մշակման ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1.0

15,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան