ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1313-Ն
ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքների արձանագրությունը` համաձայն հավելվածի, որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 2011 թվականի հուլիսի 1-ին կնքված N ՊԵԿ ՊԱՇՁԲ-10/8-1/1 գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. սեպտեմբերի 19
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1313-Ն որոշման |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵԿ ԱՇՁԲ-10/8-1/1 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
1. Պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որը գտնվում է Երևանի Մ. Խորենացու 3 հասցեում, հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի (ակցիզային դրոշմանիշերի) տպագրության աշխատանքների ձեռքբերման համար կիրառել է շրջանակային համաձայնագրով իրականացվող գնման ընթացակարգ, որի համաձայն 2011 թվականի հունիսի 20-ին գնային առաջարկ ներկայացնելու ծանուցում է ուղարկել գնման նախնական պայմանագիր կնքած անձին:
2. Գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը
Ակցիզային դրոշմանիշերի տպագրական աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է ենթաակցիզային որոշ ապրանքների պարտադիր դրոշմավորման անհրաժեշտությամբ: Շրջանակային համաձայնագրով իրականացվող գնման ընթացակարգի գնման առարկան բաղկացած էր երկու չափաբաժնից:
Գնման առարկայի ձեռքբերման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2011 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Գնման ընթացակարգը կազմակերպվել է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն: Գնման ձևի ընտրությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշմամբ հաստատված գնումների պլանի համաձայն:
3. Առաջարկ ներկայացրած մասնակցի տվյալները` անվանումը, գտնվելու վայրը
Շրջանակային համաձայնագրով իրականացվող գնման ընթացակարգով գնային առաջարկ է ներկայացրել` «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ն, հասցեն` քաղ. Երևան, Չարենցի 25:
4. Մասնակցի կողմից ներկայացված գինը` ըստ չափաբաժինների, տվյալներ կնքված պայմանագրի վերաբերյալ
1) ներկայացված գինը
(դրամ) |
Չափա-բաժնի համարը |
Աշխատանքի անվանումը |
Գնի առաջարկը, այդ թվում` |
Ավելաց- (ԱԱՀ) |
1. |
«Ծխախոտ» տեսակի դրոշմանիշի համար` ոչ ինքնասոսնձվող դրոշմանիշ` օպտիկական փոփոխական տեսակի պաշտպանիչ ներկով ՕVI (Օptical Variable Inks), լրացուցիչ իդենտիֆիկացիոն հատկանիշով |
1650 |
275 |
2. |
«Ալկոհոլային խմիչք» տեսակի 15 մմ X 80 մմ չափերի դրոշմանիշի համար` ինքնասոսնձվող դրոշմանիշ` օպտիկական փոփոխական տեսակի պաշտպանիչ ներկով ՕVI (Օptical Variable Inks), լրացուցիչ իդենտիֆիկացիոն հատկանիշով |
7500 |
1250 |
2) տվյալներ մերժված առաջարկությունների համար`
մերժված առաջարկություններ չկան.
3) տվյալներ բանակցությունների վերաբերյալ`
բանակցություններ չեն վարվել.
4) գնման պայմանագրի կնքման ամսաթիվը, համարը, գնման առարկայի անվանումը, գինը, քանակը և պայմանագրի կատարման վերջնաժամկետը`
2011 թ. հուլիսի 1-ին պատվիրատու հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և կապալառու հանդիսացող` «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների ձեռքբերման» գնման պայմանագիր` ՊԵԿ ՊԱՇՁԲ-10/8-1/1 ծածկագրով: Պայմանագրի գինը կազմում է 861475950 դրամ:
Պայմանագրի կատարման վերջնաժամկետն է` 2011 թվականի նոյեմբերի 30-ը: Կանխավճար նախատեսված չէ:
Չափա- |
Աշխատանքի անվանումը |
Չափ- |
Քանակը |
Միա-վորի արժեքը |
Գինը |
1. |
«Ծխախոտ» տեսակի դրոշմանիշի համար` ոչ ինքնասոսնձվող դրոշմանիշ` օպտիկական փոփոխական տեսակի պաշտպանիչ ներկով ՕVI (Օptical Variable Inks), լրացուցիչ իդենտիֆիկացիոն հատկանիշով |
1000 հատ |
285743 |
1650 |
471475.95 |
2. |
«Ալկոհոլային խմիչք» տեսակի 15մմ X 80 մմ չափերի դրոշմանիշի համար` ինքնասոսնձվող դրոշմանիշ` օպտիկական փոփոխական տեսակի պաշտպանիչ ներկով ՕVI (Օptical Variable Inks), լրացուցիչ իդենտիֆիկացիոն հատկանիշով |
1000 հատ |
52000 |
7500 |
390000.00 |
Ընդամենը |
861475.95 |
5) կապալառուի բանկային և հարկ վճարողի հաշվառման տվյալները`
«ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Տիգրան Մեծ» մ/ճ Հ/Հ 2474900126603312, ՀՎՀՀ 01531784:
5. Գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները.
դրանց վերաբերյալ ընդունված որոշումները
Անգործության ժամկետ չի հայտարարվել, քանի որ գնման ընթացակարգին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն: Գնման գործընթացի ժամանակ բողոքներ չեն ներկայացվել:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|