Գլխավոր տեղեկություն
Համար
N 1313-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.28/54(857) Հոդ.1374
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1313-Ն

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքների արձանագրությունը` համաձայն հավելվածի, որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 2011 թվականի հուլիսի 1-ին կնքված N ՊԵԿ ՊԱՇՁԲ-10/8-1/1 գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 19
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1313-Ն որոշման

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵԿ ԱՇՁԲ-10/8-1/1 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

1. Պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որը գտնվում է Երևանի Մ. Խորենացու 3 հասցեում, հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի (ակցիզային դրոշմանիշերի) տպագրության աշխատանքների ձեռքբերման համար կիրառել է շրջանակային համաձայնագրով իրականացվող գնման ընթացակարգ, որի համաձայն 2011 թվականի հունիսի 20-ին գնային առաջարկ ներկայացնելու ծանուցում է ուղարկել գնման նախնական պայմանագիր կնքած անձին:

 

2. Գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը

 

Ակցիզային դրոշմանիշերի տպագրական աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է ենթաակցիզային որոշ ապրանքների պարտադիր դրոշմավորման անհրաժեշտությամբ: Շրջանակային համաձայնագրով իրականացվող գնման ընթացակարգի գնման առարկան բաղկացած էր երկու չափաբաժնից:

Գնման առարկայի ձեռքբերման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2011 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Գնման ընթացակարգը կազմակերպվել է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն: Գնման ձևի ընտրությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշմամբ հաստատված գնումների պլանի համաձայն:

 

3. Առաջարկ ներկայացրած մասնակցի տվյալները` անվանումը, գտնվելու վայրը

 

Շրջանակային համաձայնագրով իրականացվող գնման ընթացակարգով գնային առաջարկ է ներկայացրել` «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ն, հասցեն` քաղ. Երևան, Չարենցի 25:

 

4. Մասնակցի կողմից ներկայացված գինը` ըստ չափաբաժինների, տվյալներ կնքված պայմանագրի վերաբերյալ

 

1) ներկայացված գինը

 (դրամ)

Չափա-բաժնի համարը

Աշխատանքի անվանումը

Գնի առաջարկը, այդ թվում`
ԱԱՀ-ն
(հազ. հատի համար)

Ավելաց-
ված արժեքի հարկը

(ԱԱՀ)

1.

«Ծխախոտ» տեսակի դրոշմանիշի համար` ոչ ինքնասոսնձվող դրոշմանիշ` օպտիկական փոփոխական տեսակի պաշտպանիչ ներկով ՕVI (Օptical Variable Inks), լրացուցիչ իդենտիֆիկացիոն հատկանիշով

1650

275

2.

«Ալկոհոլային խմիչք» տեսակի 15 մմ X 80 մմ չափերի դրոշմանիշի համար` ինքնասոսնձվող դրոշմանիշ` օպտիկական փոփոխական տեսակի պաշտպանիչ ներկով ՕVI (Օptical Variable Inks), լրացուցիչ իդենտիֆիկացիոն հատկանիշով

7500

1250

2) տվյալներ մերժված առաջարկությունների համար`

մերժված առաջարկություններ չկան.

3) տվյալներ բանակցությունների վերաբերյալ`

բանակցություններ չեն վարվել.

4) գնման պայմանագրի կնքման ամսաթիվը, համարը, գնման առարկայի անվանումը, գինը, քանակը և պայմանագրի կատարման վերջնաժամկետը`

2011 թ. հուլիսի 1-ին պատվիրատու հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և կապալառու հանդիսացող` «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների ձեռքբերման» գնման պայմանագիր` ՊԵԿ ՊԱՇՁԲ-10/8-1/1 ծածկագրով: Պայմանագրի գինը կազմում է 861475950 դրամ:

Պայմանագրի կատարման վերջնաժամկետն է` 2011 թվականի նոյեմբերի 30-ը: Կանխավճար նախատեսված չէ:

Չափա-
բաժնի համարը

Աշխատանքի անվանումը

Չափ-
ման
միավորը

Քանակը

Միա-վորի արժեքը
(դրամ)

Գինը
(հազ. դրամ)

1.

«Ծխախոտ» տեսակի դրոշմանիշի համար` ոչ ինքնասոսնձվող դրոշմանիշ` օպտիկական փոփոխական տեսակի պաշտպանիչ ներկով ՕVI (Օptical Variable Inks), լրացուցիչ իդենտիֆիկացիոն հատկանիշով

1000 հատ

285743

1650

471475.95

2.

«Ալկոհոլային խմիչք» տեսակի 15մմ X 80 մմ չափերի դրոշմանիշի համար` ինքնասոսնձվող դրոշմանիշ` օպտիկական փոփոխական տեսակի պաշտպանիչ ներկով ՕVI (Օptical Variable Inks), լրացուցիչ իդենտիֆիկացիոն հատկանիշով

1000 հատ

52000

7500

390000.00

Ընդամենը

     

861475.95

5) կապալառուի բանկային և հարկ վճարողի հաշվառման տվյալները`

«ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Տիգրան Մեծ» մ/ճ Հ/Հ 2474900126603312, ՀՎՀՀ 01531784:

 

5. Գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները.

 դրանց վերաբերյալ ընդունված որոշումները

 

Անգործության ժամկետ չի հայտարարվել, քանի որ գնման ընթացակարգին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն: Գնման գործընթացի ժամանակ բողոքներ չեն ներկայացվել:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան