Գլխավոր տեղեկություն
Համար
N 1563-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.16/62(865) Հոդ.1558
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2011 թվականի N 1563-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետում՝

ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) շահող կտրոններ` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին` առաջինից սկսած` հաջորդական հերթականությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կամ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին` վերջինից սկսած` հաջորդական հերթականությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ` սույն կարգով սահմանված քանակով համընկած թվեր պարունակող կտրոններ:»,

բ. 6-րդ ենթակետը «նախատեսված գումար» բառերից հետո լրացնել «կամ այլ գույք կամ իրավունք» բառերով,

գ. 7-րդ ենթակետը «ավտոմեքենա» բառից հետո լրացնել «կամ այլ գույք կամ իրավունք» բառերով,

դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) այլ գույք կամ իրավունք` որոշակի քանակով վիճակահանությունների արդյունքներով հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի դիմաց պարգևավճարների հիմնադրամի համալրման նպատակով որպես պարգևավճար տրամադրվող գույք (այդ թվում` համակարգչային կամ կենցաղային տեխնիկա կամ համանման գույք) կամ իրավունք (այդ թվում` ինտերնետ հասանելիություն կամ համանման իրավունք):».

2) 11-րդ կետում՝

ա. 3-րդ և 4-րդ ենթակետերը «ավտոմեքենա» բառից հետո լրացնել «կամ մեկ հատ այլ գույք կամ մեկ հատ իրավունք» բառերով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) հատուկ համարի առաջին կամ

վերջին նիշից  սկսած`  հաջորդական

հերթականությամբ բոլոր չորս թվերը

համընկնելու դեպքում`

սույն կարգի 12-րդ կետի պահանջները

բավարարելու դեպքում` մեկ հատ այլ

գույք կամ մեկ հատ իրավունք».

3) 12-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան՝ շահող կտրոններ տիրապետող այն ֆիզիկական անձին, որին սույն կետին համապատասխան որպես պարգևավճար չի տրամադրվել ավտոմեքենա, որպես պարգևավճար տրամադրվում է այլ գույք կամ իրավունք` ըստ հանձնաժողովի կողմից սահմանված այլ գույքի և իրավունքների հաջորդական հերթականության: Այլ գույքի կամ իրավունքների մնացած մասը որպես պարգևավճար տրամադրվում է սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան գործարքի առավելագույն արժեք ունեցող շահող կտրոններ տիրապետողներին` ըստ հանձնաժողովի կողմից սահմանված այլ գույքի և իրավունքների հաջորդական հերթականության: Գործարքի` նույն արժեքն ունեցող և այլ գույքի կամ իրավունքի տվյալ տեսակի նախատեսված քանակը գերազանցող շահող կտրոններ տիրապետող անձանց որպես պարգևավճար այլ գույք կամ իրավունք տրամադրվում է հաջորդ վիճակահանության ընթացքում հանձնաժողովի սահմանած կարգով նշված կտրոնների միջև իրականացված լրացուցիչ վիճակահանության արդյունքներով: Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում որպես պարգևավճար այլ գույքի կամ իրավունքի տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:».

4) 12.1-ին կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.2-րդ և 12.3-րդ կետերով.

«12.2. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար այլ գույքի կամ իրավունքի տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված ցանկերում ներառված՝ շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց ապահովում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի երաշխավորած և պայմանագիր կնքած կազմակերպությունները (այսուհետ` երաշխավորված կազմակերպություն): Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով այլ գույք կամ իրավունք շահած՝ շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց ցանկերը հաջորդ վիճակահանության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է երաշխավորված կազմակերպությանը:

12.3. Սույն կարգին համապատասխան վիճակահանությունների արդյունքներով որպես պարգևավճար այլ գույքը կամ իրավունքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և երաշխավորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտարարված ժամանակահատվածում:».

5) 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.1. Պարգևավճարների հիմնադրամը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթի արդյունքներով երաշխավորված կազմակերպության կողմից սույն կարգի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերին համապատասխան՝ շահող կտրոն տիրապետողներին տրամադրվող այլ գույքի կամ իրավունքի հաշվին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 10
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան