Գլխավոր տեղեկություն
Համար
N 1638-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.07/65(868) Հոդ.1615
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1638-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 8102.4 հազ. դրամ, որից՝ 2941.4 հազ. դրամ՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական մասնաշենքի ջեռուցման աշխատանքների իրականացման նպատակով «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով), 1321.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով) և 3840.0 հազ. դրամ՝ «Լեզվաշխարհ» պարբերականի հրատարակչական ծախսերը փոխհատուցելու նպատակով «Պոլիգրաֆբիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).

2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 23955.6 հազ. դրամ, որից՝ 15500.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության՝ Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում տեղակայված աշխատատարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, այդ թվում` 15050.6 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 450.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, և 8455.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությանը հատկացված աշխատատարածքի վերանորոգման և ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով, այդ թվում` 8205.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, և 250.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված 2941.4 հազ. դրամը «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 25
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 17-ի N 1638-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում՝

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(32058.0)

     

այդ թվում՝

 
 

06

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(32058.0)

     

այդ թվում՝

 
   

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(32058.0)

     

37. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում գույքի և սարքավորումների ձեռքբերում

(32058.0)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(32058.0)

     

այդ թվում՝

 
     

Վարչական սարքավորումներ

(32058.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

32058.0

     

այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

32058.0

     

այդ թվում՝

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

32058.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

32058.0

     

ՀՀ կառավարություն

32058.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 17-ի N 1638-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

անվանումը

չափի միավորը

քանակը

գնման ձևը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

23955.6

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

23955.6

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության՝ Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում տեղակայված աշխատատարածքի վերանորոգման աշխատանքների իրականացում

15050.6

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

15050.6

Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում

դրամ

1

ԲԸԱՀ

15050.6

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությանը հատկացված աշխատատարածքի վերանորոգման և ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացում

8205.0

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

8205.0

Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում

դրամ

1

ԲԸԱՀ

8205.0

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությանը հատկացված աշխատատարածքի վերանորոգման և ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքների նախագծային աշխատանքներ

700.0

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

700.0

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծում, նախագծերի փորձաքննություն

դրամ

1

ԲԸԱՀ

700.0

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

(30737.0)

Բաժին N 09

Խումբ N 06

Դաս N 01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(32058.0)

7. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում գույքի և սարքավորումների ձեռքբերում

(32058.0)

ԱՊՐԱՆՔՆԵՐ

     

(32058.0)

Համակարգչի հավաքածու

լրակազմ

-

ԲԸ

(32058.0)

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1321.0

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կարիքների համար ապրանքների ձեռքբերում

1321.0

ԱՊՐԱՆՔՆԵՐ

     

1321.0

Օդորակիչ (կոնդիցիոներ)

հատ

8

ԲԸԱՀ

800.0

Թվային լուսանկարչական սարք

հատ

3

ԲԸԱՀ

141.0

Ձայնագրիչ

հատ

1

ԲԸԱՀ

40.0

Էլեկտրոնային գրատախտակ

հատ

1

ԲԸԱՀ

240.0

Բարձրախոսներ

հատ

20

ԲԸԱՀ

100.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 17-ի N 1638-Ն որոշման

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական մասնաշենքի ջեռուցման աշխատանքների իրականացում

 

Նկարագրությունը
«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական մասնաշենքի ջեռուցման աշխատանքների իրականացում

Ը009

ԾՏ01

Շահառուների քանակը

 

1.0

 

Գումարը (հազ. դրամ)

x

2941.4

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները

Հատուկ դպրոցներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

 

Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում երեխաների կրթադաստիարակչական աշխատանքների իրականացում՝ քաղաքակիրթ և բարենպաստ պայմաններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
«Լեզվաշխարհ» պարբերականի հրատարակչական ծախսերի փոխհատուցում

 

Նկարագրությունը
«Լեզվաշխարհ» պարբերականի հրատարակչական ծախսերը փոխհատուցելու նպատակով «Պոլիգրաֆբիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախատեսված միջոցների տրամադրում

Ը010

ԾՏ01

Շահառուների քանակը

 

1.0

 

Գումարը (հազ. դրամ)

x

3840.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները

ՀՀ ուսումնական հաստատություններ, պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ, անհատներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հայոց լեզվի տերմինաբանական, լեզվական, բառակերտման և այլ հարցերի վերաբերյալ պարբերականի հրատարակում

1.4. Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ներդրումներ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում

 

Նկարագրությունը
Ներդրումներ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ գույքի, լաբորատոր սարքավորումների, համակարգչային սարքավորումների ձեռքբերման համար

Ս003

ԵԿ01

Ծախսերը (հազ. դրամ)

x

(32058.0)

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը

Քոլեջներ և ուսումնարաններ

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Քոլեջների և ուսումնարանների նյութատեխնիկական բազայի ամրապնդման կարողությունների ստեղծում

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը007 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ներդրումներ ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունում

 

Նկարագրությունը
Ներդրումներ ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով

Ս004

ԵԿ01

Ծախսերը (հազ. դրամ)

x

1321.0

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը
ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչություն

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության բնականոն աշխատանքի կազմակերպման կարողությունների ստեղծում

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Լեզվի պետական տեսչության բնականոն աշխատանքի կազմակերպում և քաղաքակիրթ աշխատանքային պայմանների ստեղծում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության աշխատատարածքի և ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության աշխատատարածքի վերանորոգման աշխատանքների իրականացում

Նկարագրությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության՝ Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում տեղակայված աշխատատարածքի վերանորոգման և ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությանը հատկացված աշխատատարածքի վերանորոգման ու ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացում (համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում)

Ս003

ԵՊ04

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

2.0

0.0

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

23255.6

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Մշակված չէ

 

0.0

Ակտիվի ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

Չկա

 

0.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը
(հազ. դրամ)

   

0.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն ծառայությունների մատուցումը գործող չափորոշիչներին համապատասխան՝ ամբողջ ծավալով և որակով:

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության՝ Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում տեղակայված աշխատատարածքի հիմնանորոգում և ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությանը հատկացված աշխատատարածքի հիմնանորոգում ու ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացում

1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Նախագծային աշխատանքներ

Նկարագրությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությանը հատկացված աշխատատարածքի հիմնանորոգման և ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման (լրամշակման) աշխատանքներ

Կ001

ԱՁ02

Քանակական

Կազմակերպությունների թիվը (միավոր)

2.0

 

Որակական

1. Համապատասխանություն ՀՀ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերին (տոկոս)

100.0

 

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

700.0

Ակտիվի ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

Չկա

   

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը
(հազ. դրամ)

     

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կիրառելի չէ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան