ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2011 թվականի N 748-Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 14.09.11 N 859-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին 2011 թվականի սեպտեմբերի 26-27-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ համագործակցության, հետագա հնարավոր համատեղ գործողությունների և կրթական քաղաքականության հիմնահարցերը քննարկելու, և 2011 թվականի սեպտեմբերի 27-28-ը` Լեհաստանի Հանրապետություն՝ Բիալիստոկ քաղաքում կայանալիք նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։
(1-ին կետը խմբ. 14.09.11 N 859-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
(2-րդ կետը լրաց. 14.09.11 N 859-Ա)
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
(3-րդ կետը լրաց. 14.09.11 N 859-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2011, N 859-Ա | 15.09.2011, N 748-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|