ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2007 թվականի թիվ 3-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11 հոդվածների պահանջներով.
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի վարչական տարածքում 2007 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն NN 1, 2 հավելվածների։
2. Առաջարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավարին (Ա. Գրիգորյան)՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը։
Համայնքի ղեկավար՝ |
Ա. Գրիգորյան |
Հավելված 1 |
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ N Տեղական տուրքի անվանումը Դրույքա-չափը 1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար հիմնական օբյեկտների համար ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000 բ) 201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000 գ) 501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000 դ) 1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000 2. ոչ հիմնական շինությունների տեղադրման համար ա) մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000 բ) 20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000 3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներից նախատեսվում է կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա սույն օրենքի իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը 4. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար 25000 5. (5-րդ կետն ուժը կորցրել է 24.07.07 թիվ 179-Ն) 6. (6-րդ կետն ուժը կորցրել է 24.07.07 թիվ 179-Ն) 7. Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար ընթացիկ տարվա համար ա) խաղատների համար 500000 բ) շահումով խաղերի կազմակերպման համար 500000 գ) բաղնիքների (սաունաների) համար 500000 դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175000 8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու համար 1 քառ. մետրի տեղական տուրքը ա) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000 բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500 գ) այլ արտաքին գովազդի համար 1500 դ) դատարկ գովազդային վահանակի համար 700 9. Ընթացիկ տարվա համար համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար 1000
(ՀՀ դրամ)
1.1. 10.
Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և /կամ/ ծխախոտի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և /կամ/ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝
ա)
հիմնական շինությունների ներսում՝ 15000 դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար
բ)
ոչ հիմնական շինությունների ներսում՝ 15000 դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար
1.2. 11.
Համայնքի տարածքում՝
ա)
բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար՝ 350 դրամ՝ յուրաքանչյուր օրվա համար
բ)
հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար՝ 300000 դրամ՝ ընթացիկ տարվա համար
ե)
առևտրի օբյեկտների համար՝ 50000 դրամ՝ ընթացիկ տարվա համար
զ)
վիճակախաղերի կազմակերպման համար՝ 200000 դրամ՝ ընթացիկ տարվա համար
(Հավելվածը փոփ., լրաց. 24.07.07 թիվ 179-Ն)
Հավելված 2 |
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
N |
Տեղական վճարների անվանումը |
Դրույքա-չափը |
1. |
Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10000 |
2. |
Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողեր հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների փոխհատուցման վճար |
15000 |
3. |
Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար |
15000 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.07.2007, թիվ 179-Ն | 29.09.2007, թիվ 3-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|