Գլխավոր տեղեկություն
Համար
N 1677-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.07/65(868) Հոդ.1634
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2011 թվականի N 1677-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանակիր, «Կալեվալա» ընկերության պատվավոր անդամ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, հայ անվանի արձակագիր, արվեստի վաստակավոր գործիչ Հմայակ Սիրասի հիշատակը հավերժացնող հուշատախտակի պատրաստման, տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Հմայակ Սիրասի դուստր Անահիտ Ոսկանյանինուղղ.   տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2011 թվականին հատկացնել 342000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 30
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 24-ի N 1677-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.18 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված
են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

 տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգում, մահարձանների և հուշատախտակների պատրաստում ու տեղադրում

Նկարագրությունը
1.1. Հայ անվանի արձակագիր, արվեստի վաստակավոր գործիչ Հմայակ Սիրասի հիշատակը հավերժացնող հուշատախտակի պատրաստման, տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Հմայակ Սիրասի դուստր Անահիտ Ոսկանյանինուղղ. գումարի տրամադրում

Ը010

ԾՏ01

   

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող անձանց թիվը

1

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

342,000

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

1

 

Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգում, մահարձանների և հուշատախտակների պատրաստում ու տեղադրում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Մշակված չէ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան