Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 258-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.11.18/26(409).1 Հոդ.402.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2011

 «Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011470

Հայաստանի Հանրապետության

 

կենտրոնական բանկի խորհուրդ

 

 11 հոկտեմբերի 2011 թ.

 թիվ 258-Ն

 

ո ր ո շ ու մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» 1/4 ԵՎ 1/2 ՏՐՈՅԱՆ ՈՒՆՑԻԱ ՔԱՇՈՎ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը`Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի նոյեմբերի 14-ից շրջանառության մեջ դնել «Նոյյան տապան» 1/4 և 1/2 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունը, որը ներդրումային դրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2011 թ. հոկտեմբերի 14
ք. Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 11-ի

թիվ 258-Ն որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը

 

Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2011»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

 

Դրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Դրամը հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:

 

Դրամի բնութագիրը

 

 Անվանական արժեքը  100 դրամ
 Մետաղը և հարգը  արծաթ, 9990
 Քաշը  1/4 տրոյան ունցիա (7,8 գրամ)
 Դրամաշուրթը   ատամնավոր
 Տրամագիծը  20,0 մմ
 Որակը  սովորական
  Տպաքանակը  մինչև 2.000.000 հատ

 

1.1 «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_1494

 

2. «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը

 

Դրամի դիմերեսին պատկերվածէ ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2011»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

 

Դրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Դրամը հատվելէ «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:

 

Դրամի բնութագիրը

 

 Անվանական արժեքը  200 դրամ
 Մետաղը և հարգը  արծաթ, 9990
 Քաշը  1/2 տրոյան ունցիա (15,5 գրամ)
 Դրամաշուրթը   ատամնավոր
 Տրամագիծը  27,2 մմ
 Որակը  սովորական
  Տպաքանակը  մինչև 2.000.000 հատ

 

2.1 «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_1495

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան