Գլխավոր տեղեկություն
Համար
N 839-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2011 թվականի N 839-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ու ավիաընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագներն ուսումնասիրելու, ծառայությունների որակի և սակագնի համարժեքությունը գնահատելու, Հայաստանի Հանրապետության հարևանությամբ գործող տարածքային, ինչպես նաև այլ միջազգային օդանավակայանների ու ավիաընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագների հետ համեմատելու, դրանց մրցունակությունը և ուղևորների համար մատչելիությունը գնահատելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա ժամկետում վերլուծել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել այն գործոնների մասին տեղեկատվություն, որոնք կարող են ներազդել Հայաստանի Հանրապետության ուղևորափոխադրումների շուկայում առաջարկվող որակի և սակագների վրա, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ այն ավելի մատչելի ու մրցունակ դարձնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

  սեպտեմբերի 7-ի N 839-Ա
որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա  ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Մովսեսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
  գլխավոր վարչության պետ  (միջգերատեսչական
  աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Բախշյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
  մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ 

 

 

Դ. Հովհաննիսյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
  հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

 

Հ. Ղոսալմյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
  աշխատակազմի ֆինանսական վերլուծության վարչության
  պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան