Գլխավոր տեղեկություն
Համար
N 1203-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.07/51(854) Հոդ.1281
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին շենք, տարածք անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու և գույք նվիրաբերելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1715-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 375-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո այդ կազմակերպության մարզային կենտրոններին մինչև լուծարումը պատկանած գույքը նվիրաբերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդական մարզային կենտրոնների բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով` համաձայն N 1 հավելվածի:».

2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում, իսկ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը, սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 29
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 11-ի N 1203-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 21.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երիտասարդական միջոցառումների անվանումներն ըստ ուղղությունների

Գումարը
(հազ. դրամ)

01. Երիտասարդական ծրագրեր

0.0

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

 այդ թվում`

 

«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ

3,500.0

 այդ թվում`

 

«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման ընթացքում պարտավորությունների մարում

3,500.0

Համահայկական և միջազգային նշանակության երիտասարդական միջոցառումների կազմակերպում

(3,500.0)

 այդ թվում`

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

(3,500.0)

 այդ թվում`

 

Մարզային երիտասարդական կենտրոնների գործունեության ապահովում

(3,500.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 11-ի N 1203-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Համահայկական և միջազգային նշանակության երիտասարդական միջոցառումների կազմակերպում

Նկարագրությունը
Համահայկական և միջազգային նշանակության երիտասարդական միջոցառումների կազմակերպում

Ը007

ԱԾ02

Քանակական

Միջոցառումների թիվը

       

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

(3,500.0)

(3,500.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը007 Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համահայկական և միջազգային նշանակության երիտասարդական միջոցառումների կազմակերպում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Համահայկական երիտասարդական հիմնադրամ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Երիտասարդական ծրագրեր

Նկարագրությունը
Հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցության, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանում, երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մեծացում, պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի բարձրացում

Ը007

ԱԾ01

Քանակական

Միջոցառումների թիվը

       

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

3,500.0

3,500.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը007 Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում երիտասարդների լիարժեք ներգրավում և նրանց ստեղծագործական ներուժի ամբողջական դրսևորում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) 
 «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան