Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (29.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.17
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.11.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011527

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 նոյեմբերի 2011 թ. N 14-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

7 նոյեմբերի 2011 թ. N 47-Ն
ք. Երևան

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի պահանջները,

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական
ծառայության պետ

 

 

 Հավելված

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2 նոյեմբերի 2011 թ.
թիվ 14-Ն

ՀՀ գյուղատնտեսության

նախարարության սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

7 նոյեմբերի 2011 թ.

թիվ 47-Ն
համատեղ հրամանով

 

Ընթացակարգ
Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող ստանդարտ

1. Սցենար

1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կենսաբանական, քիմիական վտանգի ներուժ ունեցող սննդամթերքի հայտնաբերման ժամանակ (այսուհետ` Դեպք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային առողջապահական կանոնների հարցերով (այսուհետ` Կանոններ) Ազգային համակարգող մարմնի (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) համագործակցության ապահովում:

2. Ձեռնարկվող
միջոցառումներ

1) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի (այսուհետ` Սահմանային հսկիչ կետ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվող սննդամթերքի նմուշառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման
կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի թիվ 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1901-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1442-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և նմուշների ներկայացում համապատասխան հավատարմագրված լաբորատորիա:
2) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սննդամթերքում կենսաբանական, քիմիական վտանգի հաստատման դեպքում հաղորդում Ազգային համակարգող մարմնին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման N 2 հավելվածի պահանջների:

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անհրաժեշտ պարագաներ`
ա. անհատական պաշտպանության միջոցներ,
բ. սննդամթերքի տվյալ խմբաքանակի նմուշները,
դ. հավատարմագրված լաբորատորիա ուղեկցող պաշտոնական գրություն,
ե. սննդամթերքի տվյալ ապրանքախմբի իրացումը կասեցնող կարգադրագիր,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով հաստատված «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված՝ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման մասին ձև», հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեմա:

4. Մասնակիցներ

1) Սահմանային հսկիչ կետերի տեսուչներ
2) Հավատարմագրված լաբորատորիայի աշխատակիցներ
3) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներ
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սանիտարական կարանտինային կետերի աշխատակիցներ (այսուհետ` Սանիտարական կարանտինային կետ)

5. Անհրաժեշտ պատրաստություններ

1) Սննդամթերքի անվտանգության ծառայությունը պատրաստում է բոլոր անհրաժեշտ պարագաները` ձևաթղթեր, հաղորդման ձևեր, արձանագրություններ, կարգադրագրեր:

6. Կենսաբանական, քիմիական վտանգ ներկայացնող սննդամթերքի նմուշառման քայլ առ քայլ նկարագրություն

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1442-Ն որոշմամբ հաստատված կարգով պետական վերահսկողություն իրականացնող սահմանային կետի տեսուչը կատարում է ներմուծվող բեռի նմուշառում:
2) Նմուշառում կատարելու դեպքում սահմանային հսկիչ կետում ներմուծվող սննդամթերքի նկատմամբ տրվում է սննդամթերքի տվյալ ապրանքախմբի իրացումը կասեցնող կարգադրագիր և թույլատրվում է տվյալ խմբաքանակի ներմուծումը:
3) Սահմանային հսկիչ կետի կողմից սննդամթերքի նմուշները ներկայացվում են հավատարմագրված լաբորատորիա լաբորատոր փորձաքննության:
4) Սահմանային հսկիչ կետի կողմից տարբեր նմուշները տեղադրվում են հատուկ նմուշառման տոպրակներով կամ սրվակներով սառնարան պայուսակներում և, նմուշը ուղեկցող գրությամբ նմուշները տեղափոխվում են հավատարմագրված լաբորատորիա:
5) Ուղեկցող գրությունում նշվում է նմուշի տեսակը, տվյալ ներկրողի տվյալները, նմուշը ուղարկող փորձագետի անունը, ազգանունը, ստորագրությունը և նմուշը վերցման ամսաթիվը:
6) Նմուշներն ընդունելուց հետո հավատարմագրված լաբորատորիայի կողմից նմուշները տեղափոխվում են համապատասխան բաժիններ (մանրէաբանության, մակաբուծաբանության, քիմիական, սննդամթերքի անվտանգության և փորձաքննության), որտեղ իրականացվում են սննդամթերքի մանրէաբանական, մակաբուծաբանական և քիմիական ստուգումներ:
7) Սննդամթերքի փորձաքննության արդյունքում, եթե այն համապատասխանում է որակական և անվտանգության ցուցանիշների առումով նորմատիվային փասթաթղթերի, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին` հավատարմագրված լաբորատորիան Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացնում փորձարկման արձանագրություն:
8) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու մասին» N 1499-Ն որոշմամբ սահմանված կարգի` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրվում է իրացման համար անհրաժեշտ փաստաթուղթ (անասնաբուժական սերտիֆիկատ, անվտանգության սերտիֆիկատ):
9) Հավատարմագրված լաբորատորիայի կողմից` լաբորատոր հետազոտության ենթարկված սննդամթերքը վտանգավոր ճանաչվելու դեպքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվում փորձարկման արձանագրություն:
10) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի թույլատրում սննդամթերքի տվյալ խմբաքանակի իրացումը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1442-Ն որոշմամբ սահմանված կարգի:
11) Վտանգավոր սննդամթերքի տվյալ խմբաքանակը ենթարկվում է օգտահանման կամ ոչնչացման` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների (այսուհետ` վտանգավոր արտադրանք) օգտահանման ու ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 824-Ն որոշմամբ հաստատված կարգով կամ օգտագործվում է վնասազերծումից հետո:

7. Կենսաբանական, քիմիական վտանգ ներկայացնող կասկածելի սննդամթերքի հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Ազգային համակարգող մարմնի միջև փոխգործակցության քայլ առ քայլ նկարագրություն

1) Սահմանային հսկիչ կետի կողմից Դեպքի մասին հաղորդվում է սանիտարական կարանտինային կետին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 28-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի N 240-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 2985-Ն, Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2010 թվականի դեկտեմբերի 15-ի N 2-Ն, Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N 222-Ն «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և նշանակված սահմանի անցման կետերի փոխգործակցության կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի պահանջների և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
2) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի մասին տեղեկացնում է Ազգային համակարգող մարմնին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 28-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի N 240-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 2985-Ն, Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2010 թվականի դեկտեմբերի 15-ի N 2-Ն, Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N 222-Ն «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և նշանակված սահմանի անցման կետերի փոխգործակցության կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի պահանջների:
3) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լրացնում է «Կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված` հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին» հաղորդման ձևը` համաձայն ՀՀ կառավարության 2010թ. օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման N 2 հավելվածի պահանջների և լիարժեք տեղեկատվություն է ներկայացնում Ազգային համակարգող մարմնին:
4) Ազգային համակարգող մարմինը Դեպքը, որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ձևավորելիս Դեպքի մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերին համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի 6 օգոստոսի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» N 913-Ն որոշման պահանջների համաձայն:

8. Առանցքային գաղափարներ

1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենսաբանական, քիմիական վտանգ ներկայացնող սննդամթերքի վաղ հայտնաբերման արդյունքում ապահովվում է հանրային առողջության անվտանգությունը և կանխվում է կենսաբանական, քիմիական վտանգ ներկայացնող սննդամթերքի օգտագործման արդյունքում հանրության սննդամթերքով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացումը և տարածումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան