Գլխավոր տեղեկություն
Համար
N 1215-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.07/51(854) Հոդ.1291
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1215-Ն

 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՍՏԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 14-ի N 308 և հոկտեմբերի 23-ի N 661 որոշումների պահանջները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրացման նպատակով՝ սույն որոշման հավելվածի ցանկում ներառված՝ վարձակալված գյուղատնտեսական տեխնիկայի հետ վերցնելն ու մեկնարկային գներով՝ ուղղակի վաճառքի ձևով վաճառել վարձակալական պայմանագրերի պահանջներին համապատասխան հաշվարկված վարձավճարներն ու հնարավոր տույժերը վճարած վարձակալներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պակասեցնել բաժնետոմսերի ընդհանուր թիվը՝ նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սույն որոշման 1-ին կետի պահանջները չբավարարող կամ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումից հրաժարվող վարձակալների վարձակալած գյուղատնտեսական տեխնիկան իրացնել դասական աճուրդով` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» N 134-Ն որոշման 1-ին կետի և 3-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված աճուրդի իրականացման ընթացակարգը, մեխանիզմները և շահառուների ընտրության չափորոշիչները:

3. Սահմանել գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի մեկնարկային գները` համաձայն հավելվածի:

4. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից ստացված միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում յուրաքանչյուր դրամաշնորհի համար բացված հաշվի համարներին և դրանք սահմանված կարգով օգտագործել գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար:

5. Սահմանել, որ «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեխնիկայի օտարման հետ կապված գործընթացների իրականացման նպատակով աշխատողների գործուղման և տեխնիկայի պահպանման ծախսերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունները փոխհատուցվում են գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից ստացված միջոցներից` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 29
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 25-ի N 1215-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԻՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

 

NN
ը/կ

Գյուղատնտեսական տեխնիկայի
անվանումը

Գյուղատնտեսական
տեխնիկայի մակնիշը

Քանակը(միավոր)

Մեկնարկային գինը
(հազ. դրամ)

1.

Հացահատիկահավաք կոմբայն

«ԲԻԶՈՆ ՌԵԿՈՐԴ Զ058» (BIZON REKORD Z058)

2

800,0

2.

Հացահատիկահավաք կոմբայն

«ՍԱՄՊՈ ՍՌ2035» (SAMPO SR2035)

13

600,0

3.

Հացահատիկահավաք կոմբայն

ՍԿ-5Մ «Նիվա» (СК-5М Нива)

15

300,0

4.

Տրակտոր

«ԿՈՒԲՕՏԱ Լ2500ԴՏ» (KUBOTA L2500DT)

2

200,0

5.

Տրակտոր

«ՇԻԲԱՈՒՐԱ Ս325»
(SHIBAURA S325)

40

200,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան