ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2011 թվականի N 817-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 345-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 26-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 521-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 345-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
«Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. ապրիլի 26-ի N 345-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)
ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |