Գլխավոր տեղեկություն
Համար
N 308-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.344
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.06.2011
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011390

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հունիսի 2011 թ.
ք. Երևան

N 308-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածում (այսուհետ` Հավելված)` կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 1-ին գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  1

 

0.4 (0.22) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

1. 0,4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (այսուհետ` միացման վճար) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ ,

 

որտեղ`

Վստ -ն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում մեկ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցում և առևտրային հաշվառման համալիրի (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները և այլն) տեղակայում նախատեսող ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 1 մեթոդիկայի (հավելված),

Վլրաց -ը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 100 մետրը գերազանցող սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է: Իսկ եթե սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նախատեսված է նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցում, ապա Վլրաց-ը ներառում է նաև դրանց կառուցման արժեքը,

Վպահուստ -ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է:

2. Եթե էլեկտրական ցանցին առանձնատան միացման համար Դիմող անձը պահանջում է 0.4 կՎ-ից բարձր լարմամբ միացում, ապա միացման վճարը որոշվում է առևտրային սպառողների (սպառողներ` բացառությամբ բնակչության) համար սույն Հավելվածի համապատասխանաբար 13-րդ կամ 20-րդ, կամ 27-րդ կետերով սահմանված բանաձևերով:

3. Եթե առանձնատների թաղամասի կառուցապատումը (այդ թվում` ներթաղամասային էլեկտրական ցանցի կառուցումը) իրականացվում է մեկ կառուցապատողի կողմից, ապա թաղամասի ստանդարտ միացման վճարը որոշվում է առանձնատների համար սույն Հավելվածի N 1 մեթոդիկայով սահմանված ստանդարտ միացման վճարների հիման վրա` բազմաբնակարանային շենքի համար սույն Հավելվածի 6-րդ կետով սահմանված բանաձևով:»:

2) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 3-րդ գլուխը և N 3 աղյուսակը։

3) Հավելվածի N 1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Մեթոդիկա 1. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

 

1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

Միացման տեսակը

Միացվող
առավելագույն հզորությունը

Ստանդարտ միացման վճարը
հազար դրամ ( ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

Երևան քաղաքի տարածք

Հայաստանի Հանրապետության
տարածք (բացառությամբ
Երևան քաղաքի)

Միաֆազ
(0.22 կՎ)

10 կՎԱ

65

53

14 կՎԱ

91

62

Միացման
ուժեղացում

10կՎԱ-ից 14 կՎԱ

26

9

 

2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով.

 

ՄՎ = Վ10կվա + Վ1կվա հզ-10)

 

որտեղ`

Վ10կվա -ն 0.4 կՎ լարմամբ 10 կՎԱ հզորության միացման համար միացման վճարն է, որը Երևան քաղաքի տարածքում կազմում է 474 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքում 278 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

Վ1կվա -ն 0.4 կՎ լարմամբ 10 կՎԱ-ն գերազանցող յուրաքանչյուր 1 կՎԱ լրացուցիչ հզորության միացման համար միացման վճարն է, որը Երևան քաղաքի տարածքում կազմում է 27 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքում 7,5 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

Պհզ -ն սպառողի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան