Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 156-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.08.29/14(47) Հոդ.24
Ընդունող մարմին
Աջափնյակ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.06.2007
Ստորագրող մարմին
Աջափնյակ համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Աջափնյակ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2007 թվականի թիվ 156-Ն

քաղ. Երևան

 

ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2006 Թ. Հ. 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները՝

Աջափնյակ թաղային համայնքի ավագանին որոշում է`

Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2006 թվականի դեկտեմբերի 22-ի «Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի հաստատման մասին» հ. 266-Ն որոշման թիվ 1.5 կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար սահմանել 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ»:

 

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան

 

 

Հավելված 1

Աջափնյակ թաղային

համայնքի ավագանու

2006 թ. դեկտեմբերի 22-ի

թիվ 266-Ն որոշման

 

1

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀՀ ԴՐԱՄ

1.1.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար

 

1.1.1.

հիմնական օբյեկտների համար

 

ա)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000

բ)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

գ)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

դ)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

1.1.2

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

 

ա)

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15000

բ)

20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25000

1.2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով

 

ա)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

15000

բ)

նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

 

բ.1)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

բ.2)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

բ.3)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

գ)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն

 

գ.1)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000

գ.2)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

գ.3)

501-1000 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

գ.4)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

1.3

Համայնքի տարածքում շենքերի, շինությունների,
քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար

25000

1.4

Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն

80000

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն

50000

1.5

Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար

 

ա)

գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար

350000

բ)

գյուղատնտեսական մթերքի համար օրական

500

1.6

Համայնքի տարածքում ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար

 

ա)

շահումով խաղերի կազմակերպման համար

500000

բ)

բաղնիքների (սաունաների) համար

200000

գ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

200000

1.7

Համայնքային և քաղ. կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանի պահելու համար

500

1.8

Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար

 

ա)

ակոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող

2000

բ)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող

3500

գ)

այլ արտաքին գովազդի համար

1500

դ)

դատարկ գովազդային վահանակների համար

1200

1.9

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար

1000

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան