Գլխավոր տեղեկություն
Համար
N 784-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 784-Ա

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 18
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 օգոստոսի 18-ի N 784-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի
  նախագահ)

   

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի
 առաջին տեղակալ

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ա. Հարությունյան

- Հանրային հեռուստառադիոընկերության
  խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

   

Է. Բարսեղյան

- ՀՀ Արարատի մարզպետ

   

Գ. Մուրադյան

- Արտաշատի քաղաքապետ (համաձայնությամբ)

   

Ս. Մինասյան

- ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ

   

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 
  նախագահ (համաձայնությամբ)

   

Նավասարդ
արքեպիսկոպոս Կճոյան

- Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի
  առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

 

 

Ս. Մուրադյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
  վարչության գլխավոր մասնագետ

 

 

Ա. Մելքոնյան

- «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի
  տնօրեն (համաձայնությամբ)

   

Պ. Ավետիսյան

- «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ»
  ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Գրիգորյան

- «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի
   տնօրեն (համաձայնությամբ)

   

Գ. Սայադյան

- «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական 
  դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
  (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան