Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (25.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400) Հոդ.278
Ընդունող մարմին
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.06.2011
Ստորագրող մարմին
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211291

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունիսի 2011 թ. N 85-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ

 

13 հունիսի 2011 թ. N 68-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը պետական միասնական գրանցամատյանից պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց մասին տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը պետական միասնական գրանցամատյանից պետական հաշվառում ստացած իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների մասին տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը)՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը պետական միասնական գրանցամատյանից պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը)՝ համաձայն N 3 հավելվածի:

 

ՀՀ արդարադատության նախարար


Հ. Թովմասյան

ՀՀ ազգային վիճակագրական

 ծառայության նախագահ

 

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

ՀՀ արդարադատության նախարարի

13 հունիսի 2011 թ.

N 85-Ն և

ՀՀ ազգային վիճակագրական

ծառայության նախագահի

13 հունիսի 2011 թ.

N 68-Ն

համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տրամադրվող տեղեկություններ`

1) իրավաբանական անձի անվանումը, ներառյալ ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

3) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) հիմնադրման եղանակը.

5) ՀՎՀՀ-ն.

6) կազմակերպության գտնվելու վայրը (փոստային հասցեն) և առկայության դեպքում հեռախոսը և կապի այլ միջոցներ.

7) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության կամ հաշվառման վայրը, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գրանցման տվյալները, գտնվելու վայրը).

8) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը տոկոսներով կամ մասերով.

9) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին և գրառման ամսաթիվը.

10) գործունեության դադարման դեպքում՝ պետական գրանցման ամսաթիվը.

11) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները), կառավարիչ կազմակերպության դեպքում` գրանցման տվյալները, գտնվելու վայրը։

2. Իրավաբանական անձանց միությունների, հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման դեպքում պարտադիր տրամադրման ենթակա չեն 1-ին կետի 8-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները, իսկ կուսակցությունների համար սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշվում են միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները, իսկ հասարակական կազմակերպությունների համար գրառելու դեպքում, եթե հիմնադիրների թիվը 5-ից ավելի է, նշվում է առնվազն 5 հիմնադիրների վերաբերյալ տեղեկությունները` առաջին հերթին նրանց, ովքեր ընդգրկված են մշտական գործող ղեկավար մարմնի կազմում:

3. Բաժնետիրական ընկերությունների և համատիրությունների պետական գրանցման դեպքում պարտադիր տրամադրման ենթակա չեն սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները։

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց մասին պետական միասնական գրանցամատյանից տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին, 30-ին:

 

 

Հավելված 2

ՀՀ արդարադատության նախարարի

13 հունիսի 2011 թ.

N 85-Ն և

ՀՀ ազգային վիճակագրական

ծառայության նախագահի

13 հունիսի 2011 թ.

N 68-Ն

համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը պետական միասնական գրանցամատյանից պետական հաշվառում ստացած իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների մասին տրամադրվող տեղեկություններ`

1) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և/կամ հիմնարկի անվանումը.

2) պետական հաշվառման համարը.

3) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) ծածկագիրը.

5) ՀՎՀՀ-ն` առկայության դեպքում.

6) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանումը, ֆիրմային անվանումը, գրանցման տվյալները).

7) գտնվելու վայրը (փոստային հասցեն), և առկայության դեպքում հեռախոսը և կապի այլ միջոցներ.

8) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության կամ հաշվառման վայրը).

9) գործունեության դադարման դեպքում` գրառման ամսաթիվը։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական հաշվառում ստացած իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների մասին պետական միասնական գրանցամատյանից տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին, 30-ին:

 

 

Հավելված 3

ՀՀ արդարադատության նախարարի

13 հունիսի 2011 թ.

N 85-Ն և

ՀՀ ազգային վիճակագրական

ծառայության նախագահի

13 հունիսի 2011 թ.

N 68-Ն

համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը պետական միասնական գրանցամատյանից անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին տրամադրվող տեղեկություններ`

1) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

2) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.

3) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված և այլն).

4) հաշվառման կամ բնակության վայրը.

5) ՀՎՀՀ-ն.

6) գործունեության դադարման դեպքում` գործունեության դադարման գրառման ամսաթիվը։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին պետական միասնական գրանցամատյանից տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին, 30-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան