ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2011 թվականի N 773-Ա
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԲԱԲԻԿՅԱՆԻՆ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Կ. Բաբիկյանին 2011 թվականի օգոստոսի 16-19-ը գործուղել Լատվիայի Հանրապետություն՝ «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում» թվինինգ ծրագրի պայմանագրի նախագծի նախապատրաստման շուրջ բանակցություններ վարելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի, Ա. Բախչագուլյանի և Կ. Բաբիկյանի՝ Լատվիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի` Լատվիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|