Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10/18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.12.15/14(33) Հոդ.38
Ընդունող մարմին
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
06.12.2006
Ստորագրող մարմին
Կենտրոն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Կենտրոն թաղային համայնքի ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 10/18-Ն

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով.

Կենտրոն թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2007 թվականի դրույքաչափերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Առաջարկել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարին՝ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման պետական գրանցումը և հրապարկումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար՝

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված N 1

Երևանի Կենտրոն թաղային

համայնքի ավագանու

2006 թ. դեկտեմբերի 6-ի

N 10/18-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝

հիմնական օբյեկտների համար՝

ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 75000 դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150000 դրամ,

բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 250000 դրամ,

բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 350000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝

գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15000 դրամ.

դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25000 դրամ։

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 15000 դրամ.

բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը։

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25000 դրամ։

4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 21875 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 12500 դրամ։

(4-րդ կետը լրաց. 03.05.07 թիվ 5/17-Ն)

5. Համայնքի տարածքում՝

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար՝ 612 դրամ.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 350.000 դրամ։

(5-րդ կետը խմբ. 03.05.07 թիվ 5/17-Ն)

5.1. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի յուրաքանչյուր տարվա թույլտվության համար՝ 87500 դրամ։

6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

ա) առևտրի օբյեկտների համար՝ 87.500 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 175.000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 875.000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար՝ 1.750.000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 875.000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 262.000 դրամ։

(6-րդ կետը խմբ. 03.05.07 թիվ 5/17-Ն)

7. Համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար՝ 0 դրամ։

8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 6125 դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար՝ 2625 դրամ.

դ) դատարկ գովազդային վահանակների համար՝ 1225 դրամ։

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ, կրկնօրինակներ տրամադրելու համար, ընթացիկ տարվա համար՝ 1000 դրամ։

 

 

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված N 2

Երևանի Կենտրոն թաղային

համայնքի ավագանու

2006 թ. դեկտեմբերի 6-ի

N 10/18-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող, վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝

ա) մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 75000 դրամ.

բ) 21-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150000 դրամ.

գ) 51-ից մինչև 150 քառակուսի մետր ունեցող օբյեկտների համար՝ 300000 դրամ.

դ) 151 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 600000 դրամ։

2. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ 1 քառակուսի մետրը՝ 2000 դրամ։

3. Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ յուրաքանչյուր մասնակցից սակարկությունների կազմակերպման ընդհանուր ծախսերի 10 (տասը) տոկոսի չափով։

 

 

Գ. Բեգլարյան