ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2011 թվականի N 1010-Ա
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 60 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈԻԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 21-ի N 125 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..
1. Թույլատրել «Երևանի Վ. Տերյանի անվան N 60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով իրեն ամրացված՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տարածքները «Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հանձնել վարձակալության՝ 10 տարի ժամկետով՝
1) Երևան քաղաքի Տիգրան Մեծի 42 հասցեում գանվող շենքի կիսանկուղային հարկից 128.2 քառ. մետր մակերեսով մարզադահլիճր՝ ընդհանուր համատեղ օգտագործման իրավունքով.
2) Երևան քաղաքի Տիգրան Մեծի 42 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 323.2 քառ. մետր մակերեսով տարածքը։
2. Սահմանել, որ՝
1) վարձակալության պայմանագիրը կնքելիս՝ վարձավճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ հաստատված կարգով.
2) վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) վարձակալության պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները պետք է իրականացվեն «Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վսաչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Վ. Տերյանի անվան N 60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ վարձակալության պայմանագրի կնքումը (նախատեսելով դրույթ այն մասին, որ վարձակալության ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել) և գույքային իրավունքների պետական գրանցումը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|