Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2011-14.06.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.16
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.10.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.06.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 հոկտեմբերի 2011 թ. N 13-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 հոկտեմբերի 2011 թ. N 1180-Ն
ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐ ԹԵՄԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի պահանջները, Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցության շրջանակներում` Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմաների ներդրման ընթացակարգի սահմանման նպատակով`

 

Հրամայում ենք՝

 

1. Հաստատել` «Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմաների ներդրման» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ կրթության և գիտության
ՆԱԽԱՐԱՐ

 

 

 Հավելված

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
25 հոկտեմբերի 2011 թ.
թիվ 13-Ն

ՀՀ կրթության և գիտության նախարարի
25 հոկտեմբերի 2011 թ.
թիվ 1180-Ն
համատեղ հրամանի

 

Գործունեության ստանդարտ ընթացակարգ
Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն
իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության
հարցերով նոր թեմաների ներդրման

1. Սցենար

1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմայի ներդրում

2. Ձեռնարկվող միջոցառումներ

1) Առաջարկություն ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմայի ընդգրկման վերաբերյալ
2) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում առաջարկվող թեմայի առկայության և ծավալների ուսումնասիրություն
3) Նոր թեմայի ներդրման առաջարկություն կրթական ծրագրերում` սահմանված կարգով:

3. Մասնակիցներ

1) ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մասնագետներ
2) ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մասնագետներ
3) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)

4. Անհրաժեշտ նյութեր

1) Կրթական ծրագրերի չափորոշիչներ (տրամադրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից)
2) Բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրեր

5. Անհրաժեշտ գործողություններ

1) ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես առաջարկ է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` հիմնավորելով համապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերում նոր թեմայի ներդրման անհրաժեշտությունը:
2) ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրթական ծրագրերում նոր թեմայի ներդրման անհրաժեշտությունը հիմնավորող առաջարկը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական ուսումնական հաստատությունների ռեկտորներին` համապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերում ներդնելու համար առաջարկվող թեմայի առկայության և ծավալների վերաբերյալ:
3) ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական հարցմանն ի պատասխան` Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական ուսումնական հաստատությունների ռեկտորները 15 օրվա ընթացքում ներկայացնում են տեղեկատվություն` իրենց կրթական ծրագրերում ներդնելու համար առաջարկվող թեմայի առկայության և ծավալների մասին:
4) Տեղեկատվությունը ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում ստեղծվում է աշխատանքային խումբ ՀՀ առողջապահության նախարարության աշխա-տակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների մասնագետների մասնակցությամբ` առաջարկվող թեմայի կրթական ծրագրերում ներդրման անհրաժեշտության քննարկման և հիմնավորման համար:
5) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական ուսումնական հաստատությունների ռեկտորների ներկայացրած տեղեկատվության հիման վրա աշխատանքային խմբի անդամները 30 օրվա ընթացքում քննարկում են թեմայի ներդրման անհրաժեշտությունը ՀՀ-ում գործող բժշկական մասնագիտական ուսումնական հաստատությունների ծրագրերում և թեմայի ներդրման անհրաժեշտության դեպքում` աշխատանքային խմբի անդամները որոշում են թեմայի ներդրման ձևաչափը, ծավալները և ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրում թեմայի ներդրման առաջարկ:

6. Առանցքային գաղափարներ

1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների համապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերում կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոնների հարցերով արդիական թեմաների ներդրում: