Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2007-29.09.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.06.27/10(43) Հոդ.18
Ընդունող մարմին
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.05.2007
Ստորագրող մարմին
Նոր Նորք համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՆՈՐ ՆՈՐՔ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2007 թվականի թիվ 33

քաղ. Երևան

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.11.06 Թ. ԹԻՎ 120 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում 27.02.2007 թ. փոփոխություններով և լրացումներով՝

Նոր Նորք թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Նոր Նորք համայնքի ավագանու 24.11.2006 թ. թիվ 120 որոշման մեջ ուժը կորցրած ճանաչել որոշման թիվ 1 հավելվածի 2-ա կետը։

2. Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել «դ», «ե», «զ» ենթակետերով։

3. Լրացնել 7-րդ կետը «ա» ենթակետով։

4. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին՝

4.1. կատարելու գանձումներ՝ համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում 27.02.2007 թ. փոփոխությունների և լրացումների։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Համայնքի ղեկավար՝

Դ. Պետրոսյան

 

 

 Հավելված 1

 

Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007 թ-ի տեղական տուրքերի դրույքաչափերը

Հ/Հ

Անվանումը

գումարը

1

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի
արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման
դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

20000

բ)

ոչ հիմնական շինությունների դեպքում վաճառքի կազմակերպման
դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

8000

2

Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար

ա)

բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական
տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար

350

բ)

Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի
վաճառքի համար, յուրաքանչյուր եռամսյակում

50000

3

Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի,
շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները,
բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու
թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

 

ա)

շահումներով խաղերի կազմակերպման համար

300000

բ)

բաղնիքների (սաունաների)

200000

գ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

150000

դ)

առևտրի օբյեկտների համար

75000

ե)

խաղատների կազմակերպման համար

500000

զ)

վիճակախաղերի կազմակերպման համար

150000

4

Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար

5000

5

Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (1 քմ. համար)

 

ա)

Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային % արտադրանք
գովազդող արտաքին գովազդի համար

2000

բ)

Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 և ավելի
ծավալային %) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2500

գ)

Այլ արտաքին գովազդի համար

1500

դ)

Դատարկ գովազդային վահանակի համար

700

6

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ
տրամադրելու համար ընթացիկ տարվա համար

1000

7

Համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների,
հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառքի
թույլտվության համար

 

ա)

հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է

240000