Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (29.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.15
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.10.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011524

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հոկտեմբերի 2011 թ. N 12-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

16 նոյեմբերի 2011 թ. N 935-Ն
ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,

 

Հրամայում ենք՝

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`

սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ էկոնոմիկայի
ՆԱԽԱՐԱՐ

 

 

 Հավելված

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
18 հոկտեմբերի 2011 թ.
թիվ 12-Ն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի
16 նոյեմբերի 2011 թ.
թիվ 935-Ն
համատեղ հրամանով

 

 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

1. Սցենար

1) Ճառագայթահարման աղբյուր հանդիսացող բժշկական սարքավորումների ստուգաչափում-ատեստավորում (այսուհետ` Ստուգաչափում)

2. Ձեռնարկվող միջոցառումներ

1)    Ճառագայթահարման աղբյուր ստուգող և ճառագայթային աղբյուր
       հանդիսացող սարքերի ստուգաչափում` «Չափումների
       միասնականության ապահովման մասին» Հայաստանի
       Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով։

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Չափագիտության ինստիտուտ) անհրաժեշտ պարագաներ.
ա. ալֆա, բետտա, գամմա և ռենտգեն ճառագայթումը ստուգելու համար սարքերի ստուգաչափման համար նախատեսված պարագաները` էտալոնները,
բ. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված փաստաթղթեր (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ)։

4. Մասնակիցներ

1) Չափագիտության ինստիտուտի աշխատակիցներ:
2) Չափման ենթակա սարքավորումը տնօրինող կամ պատասխանատու:
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) մասնագետներ:

5. Անհրաժեշտ պատրաստություններ

1) Չափագիտության ինստիտուտը պատրաստում է սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված բոլոր նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն)։
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Չափագիտության ինստիտուտը պատրաստում են գրությունները:

6. Սարքերի ստուգաչափման քայլ առ քայլ նկարագրություն

1) Սարքավորումների ստուգաչափումն իրականացվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով։
2) Սարքը տնօրինողը ներկայացնում է ստուգաչափման հայտ Չափագիտության ինստիտուտ։
3) Չափագիտության ինստիտուտոում հայտը մակագրվում է համապատասխան բաժին։
4) Չափագիտության ինստիտուտի մասնագետները, սահմանված կարգով, անցկացնում են ստուգաչափում` համաձայն համապատասխան նորմատիվ փաստաթղթերի (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն)։
5) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափումն անցկացնելուց հետո, սահմանված կարգով, տալիս է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ եզրակացություն։
6) Ստուգաչափման արդյունքների դրական եզրակացության դեպքում (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) Չափագիտության ինստիտուտի կողմից տրվում է ստուգաչափման մասին վկայական:
7) Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր` չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին:
8) Տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքում ոչ սարքին կամ ստուգաչափման չենթարկված սարքերի հայտնաբերման ժամանակ՝ սարքը տնօրինողին առաջարկվում է վերջիններս ներկայացնել ստուգաչափման։
9) Տեսչության կողմից վերոնշյալ սարքերի վերաբերյալ ներկայացվում է գրություն Չափագիտության ինստիտուտ։
10) Չափագիտության ինստիտուտը իրականացնում է վերոնշյալ սարքերի ստուգաչափումը:
11) Յուրաքանչյուր ստուգաչափված սարքին, ըստ տեսակի, տրվում են՝ վկայական, վկայագիր, ծանուցագիր, դրոշմակնիք։
12) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափման արդյունքների վերաբերյալ գրությամբ տեղեկացնում է Տեսչությանը:

7. Առանցքային գաղափարներ

1) Բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատանքային գործընթացի կազմակերպումը ստուգաչափված սարքավորումների օգտագործմամբ կնվազեցնի ճառագայթային վտանգի ռիսկը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան