«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011524
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 18 հոկտեմբերի 2011 թ. N 12-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ 16 նոյեմբերի 2011 թ. N 935-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,
Հրամայում ենք՝
1. Հաստատել`
«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`
սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ |
ՀՀ էկոնոմիկայի |
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ
1. Սցենար 1) Ճառագայթահարման աղբյուր հանդիսացող բժշկական սարքավորումների ստուգաչափում-ատեստավորում (այսուհետ` Ստուգաչափում) 2. Ձեռնարկվող միջոցառումներ 1) Ճառագայթահարման աղբյուր ստուգող և ճառագայթային աղբյուր 3. Անհրաժեշտ պարագաներ 1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Չափագիտության ինստիտուտ) անհրաժեշտ պարագաներ. 4. Մասնակիցներ 1) Չափագիտության ինստիտուտի աշխատակիցներ: 5. Անհրաժեշտ պատրաստություններ 1) Չափագիտության ինստիտուտը պատրաստում է սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված բոլոր նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն)։ 6. Սարքերի ստուգաչափման քայլ առ քայլ նկարագրություն 1) Սարքավորումների ստուգաչափումն իրականացվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով։ 7. Առանցքային գաղափարներ 1) Բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատանքային գործընթացի կազմակերպումը ստուգաչափված սարքավորումների օգտագործմամբ կնվազեցնի ճառագայթային վտանգի ռիսկը:
հանդիսացող սարքերի ստուգաչափում` «Չափումների
միասնականության ապահովման մասին» Հայաստանի
Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով։
ա. ալֆա, բետտա, գամմա և ռենտգեն ճառագայթումը ստուգելու համար սարքերի ստուգաչափման համար նախատեսված պարագաները` էտալոնները,
բ. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված փաստաթղթեր (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ)։
2) Չափման ենթակա սարքավորումը տնօրինող կամ պատասխանատու:
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) մասնագետներ:
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Չափագիտության ինստիտուտը պատրաստում են գրությունները:
2) Սարքը տնօրինողը ներկայացնում է ստուգաչափման հայտ Չափագիտության ինստիտուտ։
3) Չափագիտության ինստիտուտոում հայտը մակագրվում է համապատասխան բաժին։
4) Չափագիտության ինստիտուտի մասնագետները, սահմանված կարգով, անցկացնում են ստուգաչափում` համաձայն համապատասխան նորմատիվ փաստաթղթերի (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն)։
5) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափումն անցկացնելուց հետո, սահմանված կարգով, տալիս է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ եզրակացություն։
6) Ստուգաչափման արդյունքների դրական եզրակացության դեպքում (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) Չափագիտության ինստիտուտի կողմից տրվում է ստուգաչափման մասին վկայական:
7) Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր` չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին:
8) Տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքում ոչ սարքին կամ ստուգաչափման չենթարկված սարքերի հայտնաբերման ժամանակ՝ սարքը տնօրինողին առաջարկվում է վերջիններս ներկայացնել ստուգաչափման։
9) Տեսչության կողմից վերոնշյալ սարքերի վերաբերյալ ներկայացվում է գրություն Չափագիտության ինստիտուտ։
10) Չափագիտության ինստիտուտը իրականացնում է վերոնշյալ սարքերի ստուգաչափումը:
11) Յուրաքանչյուր ստուգաչափված սարքին, ըստ տեսակի, տրվում են՝ վկայական, վկայագիր, ծանուցագիր, դրոշմակնիք։
12) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափման արդյունքների վերաբերյալ գրությամբ տեղեկացնում է Տեսչությանը: