Գլխավոր տեղեկություն
Համար
N 702-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2011 թվականի N 702-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ա որոշման հավելվածի «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Դերձյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող», «Ա. Ավոյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող», «Հ. Ավետիսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» և «Գ. Խառատյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ն. Գրիգորյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող», «Գ. Վարդանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող», «Մ. Մաթևոսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» և «Ա. Խաչատրյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 22
Երևան