Գլխավոր տեղեկություն
Համար
N 1383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.12/56(859) Հոդ.1424
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 1383-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.3955 հեկտար պտղատու այգին` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խառը կառուցապատման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը։

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 4
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1383-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան