ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2011 թվականի N 1001-Ա
ԳԵՈՐԳԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.
1. Գեորգի Ալեքսանդրի Բաղդասարյանին (ծնվ. 1993 թվականի հուլիսի 26-ին, քաղ. Երևան, Վարդանանց 22, բն. 70, 2010 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարան, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը՝ 2014 թվականի գարնանային զորակոչ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|