Գլխավոր տեղեկություն
Համար
N 699-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2011 թվականի N 699-Ա

Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Գ. Համբարձումյանին 2011 թվականի հուլիսի 24-31-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ «ԱՄՆ քրեական արդարադատության համակարգի հիմնական բնութագրիչ գծերը» խորագրով ուսումնաճանաչողական այցին մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Համբարձումյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերր կատարվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի կողմից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 22
Երևան