Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 64
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.04.30/2(10) Հոդ.4
Ընդունող մարմին
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.03.2004
Ստորագրող մարմին
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2004 թվականի թիվ 64

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2004 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համայնքի ավագանին քննության առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունները, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9,10, 11 հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետի.

 որոշում է`

1. 2004 թ. համար համայնքի տարածքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը

1.1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար՝

- հիմնական օբյեկտների համար՝ 50000 դրամ,

- մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 20000 դրամ,

- 6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 30000 դրամ:

1.2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար՝ 15000 դրամ:

1.3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար՝ 5000 դրամ:

1.4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

- հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 12500 դրամ,

- ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 12500 դրամ:

1.5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար՝

- գազի և վառելիքաքսայուղային նյութերի ընթացիկ տարվա համար՝ 350000 դրամ,

- գյուղատնտեսական մթերքների համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 250 դրամ,

- այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 25000 դրամ:

1.6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար ընթացիկ տարվա համար՝

- շահումներով խաղերի կազմակերպման համար՝ 250000 դրամ,

- բաղնիքների (սաունաների) համար՝ 200000 դրամ,

- հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 50000 դրամ:

1.7. Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար՝ 5000 դրամ,

1.8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու յուրաքանչյուր տեղի թույլտվության համար՝

ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 250000 դրամ,

բ) այլ արտաքին գովազդի համար՝ 50000 դրամ:

1.9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար՝ 1000 դրամ:

2. 2004 թ. համար համայնքի տարածքում սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը

2.1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, թաղապետարանի մատուցած ծառայությունների դիմաց՝ փոխհատուցման վճար՝

- մինչև 20 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում՝ 10000 դրամ,

- 20 քմ-ից 100 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում՝ 30000 դրամ,

- 100 քմ և ավելի մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում՝ 50000 դրամ:

2.2. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ աշխատանքների համար՝ թաղապետարանի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 8000 դրամ

2.3. Թաղապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝

մասնակցության վճար՝ 5000 դրամ:

 

Թաղապետ՝

Ռ. Սինոյան