Գլխավոր տեղեկություն
Համար
N 1421-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.1457
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1421-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագրի մասին» N 275 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու մասին» N 1289 որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Գույքի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում արտացոլելու կարգը հաստատելու և հայտարարատուների անձնական գործերի պահպանման ժամկետները սահմանելու մասին» N 555-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող` հրատարակման ենթակա տվյալների ցանկը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1065-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 11
Երևան