Գլխավոր տեղեկություն
Համար
N 938-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2011 թվականի N 938-Ա

 

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշվի առնելով 2010 թվականի փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի 4(e) կետը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դավիթ Մելքոնյանին մեկ տարի ժամկետով գործուղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

2. Դավիթ Մելքոնյանի գործուղման հետ կապված ծախսերը հաշվարկել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 120 որոշման N 2 հավելվածի 6-րդ սյունակում նշված՝ խորհրդականի ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածի 45-րդ տողի 3-րդ սյունակում նշված` բնակարանի համար տրվող հավելավճարի չափերը:

3. Դավիթ Մելքոնյանի գործուղման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել՝ երրորդ եռամսյակում 7574,7 հազ. դրամ և չորրորդ եռամսյակում 5263,3 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» ծրագրով)։

 4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը սահմանված կարգով փոխանցել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով Դավիթ Մելքոնյանին հատկացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 12
Երևան