ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2011 թվականի N 1305-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՎԱՅՐԻ ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման N 1 հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տալու ընթացակարգի վրա:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. սեպտեմբերի 19 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1305-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՎԱՅՐԻ ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ) տալու ընթացակարգը:
2. Սերտիֆիկատը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (այսուհետ՝ ծառայություն) տրվում է Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանու արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտներին:
3. Սերտիֆիկատը տրվում կամ դրա տրամադրումը մերժվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված՝ արտահանման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում:
4. Սերտիֆիկատը տրվում է արտահանվող ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար՝ որսի, ցամաք հանելու, փաթեթավորման, վերամշակման, սառեցման, պահպանման, մակնշման, տեղափոխման, շուկայահանման գործընթացներում ներկայացվող սանիտարական պահանջներին համապատասխանության վերաբերյալ ծառայության անասնաբուժական տեսչության (այսուհետ՝ տեսչություն) հսկողության արդյունքների հիման վրա:
5. Սերտիֆիկատ ստանալու համար արտահանող տնտեսավարող սուբյեկտը ծառայություն ներկայացնում է՝
1) դիմում՝ նշելով արտահանվող ապրանքի անվանումը, քաշը, արտահանման երկիրը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու և գործունեության վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության վայրերը.
2) տվյալ խմբաքանակի լաբորատոր հետազոտությամբ անվտանգությունը հավաստող փաստաթուղթը՝ տրված հավատարմագրված լաբորատորիայի կողմից.
3) արտահանման թույլտվության պատճենը՝ տրված համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից.
4) ծագման երկրի հավաստագրի պատճենը՝ ներմուծող երկրի պահանջի առկայության դեպքում:
6. Սերտիֆիկատ տրվում է, եթե ներկայացվել են սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը և արտահանվող ապրանքի՝ որսի, ցամաք հանելու, փաթեթավորման, վերամշակման, սառեցման, պահպանման, մակնշման, տեղափոխման, շուկայահանման գործընթացներում ներկայացվող սանիտարական պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեսչությունը տվել է դրական եզրակացություն:
7. Առողջության սերտիֆիկատի տրամադրումը մերժվում է, եթե չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը կամ որսի, ցամաք հանելու, փաթեթավորման, վերամշակման, սառեցման, պահպանման, մակնշման, տեղափոխման, շուկայահանման գործընթացներում ներկայացվող սանիտարական պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեսչությունը տվել է բացասական եզրակացություն:
8. Սույն կարգի պահանջների կատարման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1305-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՎԱՅՐԻ ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ
Ա Ռ Ո Ղ Ջ ՈՒ Թ Յ Ա Ն Ս Ե Ր Տ Ի Ֆ Ի Կ Ա Տ N ________
Արտահանող երկիրը |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
Լիազոր մարմինը |
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, |
I. Արտահանվող վայրի ջրային կենդանու՝ որպես արտադրանք բնութագրող տվյալները
Արտադրանքի նկարագրությունը ______________________________________________________
Տեսակը (գիտական անվանումը) ______________________________________________________
Արտադրանքի տեսքը և վերամշակման ձևը (կենդանի, պաղեցրած, սառեցրած,
աղ դրված, ծխեցրած, պահածոյացված և այլն) __________________________________________
Ծածկագիրը (առկայության դեպքում) __________________________________________________
Փաթեթավորման տեսակը ___________________________________________________________
Փաթեթների, արկղերի թիվը __________________________________________________________
Մաքուր քաշը _____________________________________________________________________
Պահեստավորման և փոխադրման համար պահանջվող ջերմաստիճանը _____________________
II. Արտադրանքի ծագումը
Եվրոպական միության երկրներ արտահանելու համար՝ լիազոր մարմնի կողմից հաշվառված տնտեսավարողի անունը, ազգանունը կամ անվանումը, գործարան-նավի, սառցապահեստի |
կամ սառնարան-նավի անվանումը __________________________________________ |
____________________________________________________________________________________________ |
պաշտոնական թույլտվության (գրանցման) համարը ______________________________________________ |
III. Արտադրանքի արտահանման վայրը
Արտադրանքն արտահանվում է |
____________________________________________________ -ից (արտահանող երկրի և վայրի անվանումները) |
__________________________________________________________________________________________՝(ներմուծող երկրի և վայրի անվանումները) |
հետևյալ փոխադրամիջոցներով |
_________________________________________________________: (երթուղին, փոխադրամիջոցը, չվերթի համարը) |
Արտահանողի անունը, ազգանունը կամ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության հասցեն ______________________________________________ |
____________________________________________________________________________________________ |
Ներմուծման վայրում ստացողի անվանումը և հասցեն ____________________________________
IV. Առողջապահական հավաստումը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնատար անձը սույն առողջության սերտիֆիկատով հավաստում է, որ նշված արտադրանքը`
1) որսվել, ցամաք է հանվել, անհրաժեշտության դեպքում փաթեթավորվել, մակնշվել, նախապատրաստվել, վերամշակվել, սառեցվել, պահպանվել և տեղափոխվել է Եվրոպական միության խորհրդի 1991 թվականի հուլիսի 22-ի 91/493/EEC ուղեցույցի պահանջներին համապատասխան, ձկնամթերքի արտադրության և շուկա արտահանման համար նախատեսված սանիտարական պայմաններում.
2) առողջության անվտանգության համար հետազոտվել է Եվրոպական միության խորհրդի 1991 թվականի հուլիսի 22-ի 91/493/EEC ուղեցույցի պահանջներին համապատասխան.
3) չի ծագում թունավոր կամ կենսաթույներ պարունակող տարատեսակներից:
Սառեցված կամ վերամշակված երկփեղկավոր կակղամորթերի արտահանման համար դրանց որսը կատարվել է բուծման տարածքից՝ Եվրոպական միության խորհրդի 1991 թվականի հուլիսի 15-ի 91/492/EEC ուղեցույցի պահանջներին համապատասխան, երկփեղկավոր կակղամորթերի արտադրման և շուկա արտահանման համար նախատեսված սանիտարական պայմաններում:
Ներքոստորագրյալ պաշտոնատար անձը սույն առողջության սերտիֆիկատով հայտարարում է, որ իրազեկ է Եվրոպական միության խորհրդի 91/492/EEC և 91/493/EEC ուղեցույցներին ու Եվրոպական միության խորհրդի 97/296/EC որոշմանը:
Տրված է` |
_________________________ |
____________________________ |
Կ.Տ. _________________________________________________________________________________ (սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնատար անձի պաշտոնը) |
______________________________________________________________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը (տպատառերով) |
Կնիքի և ստորագրության գույնը պետք է տարբերվի սերտիֆիկատում կատարված գրառումների գույնից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.01.2021, N 47-Ն | 20.01.2021, N 1305-Ն | |
28.02.2013, N 216-Ն | 21.03.2013, N 1305-Ն | |
12.07.2012, N 829-Ն | 19.07.2012, N 1305-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|