Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2011-11.02.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400).1 Հոդ.283.15
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.07.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611322

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հուլիսի 2011 թ.

ք. Երևան

 N 27-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) դիմումի ձևը տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն կարելի է ներբեռնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից,

2) դիմումները մուտքագրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի համակարգչային ծառայությունների և տեղեկատվության վերլուծության վարչությունը` ըստ ընտրատարածքների, համակարգչային եղանակով:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. հուլիսի 11-ի

N 27-Ն որոշման

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԹԻՎ ________ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ

 

Ես՝__________________________________________________________________

                             (անուն, հայրանուն, ազգանուն)

բնակվում եմ` ________________________________________________________:

                                           (բնակության վայր)

 

Ունեմ`

(V ձևի նշան դրեք ստորև ներկայացված այն պայմանների դիմացի քառանկյունում (քառանկյուններում), որին (որոնց) համապատասխանում են Ձեր տվյալները)

1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,

2)  իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,

3)  բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ

4)  բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:

ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու սահմանափակումներն ինձ վրա չեն տարածվում,

համապատասխանում եմ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Խնդրում եմ ինձ ընդգրկել թիվ ______ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում:

Դիմումին կցվում է`

- անձնագրի 2-րդ, 3-րդ և վերջին բնակության վայրի հաշվառման մասին նշում պարունակող էջերի լուսապատճենները,

- 1-ից 4-րդ պարբերություններում V ձևի նշան պարունակող պարբերության պայմաններին բավարարելը հավաստող փաստաթղթերի (կրթության մասին վկայական, աշխատանքային գրքույկ և այլն) լուսապատճենները:

 

 Ընդամենը`_____________թերթ:
 Դիմող` ________________ _________________

              (անուն, ազգանուն)

     (ստորագրություն)

                 

«____» ____________ 20 թ.

 

Եթե դիմողը ցանկանում է ընտրատարածքային ընտրական մի քանի հանձնաժողովներից մեկում ընդգրկվել, ապա յուրաքանչյուր ընտրատարածքի համար ներկայացնում է առանձին դիմում: