ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2011 թվականի N 657-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, հաշվի առնելով Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու կենտրոնում գտնվող շենք-շինությունները հիմնադրի կողմից գնելու և այն «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակահարմարությունը, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու ու մասնագիտական առաջարկություն տալու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում ավարտել ուսումնասիրությունները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հուլիսի 13-ի N 657-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Կարախանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության |
Թ. Ալոյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության |
Զ. Գաբրիելյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
Գ. Սարգսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
Վ. Բեկնազարյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
Գ. Ալեքսանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի |
Ա. Առաքելյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի |
Գ. Ղումաշյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |