Գլխավոր տեղեկություն
Համար
N 1055-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.07.2011-31.07.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.10/46(281) Հոդ.845
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.07.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2003 թվականի N 1055-Ն

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետին և 19-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1055-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց (այդ թվում՝ օտարերկրյա) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ ընդերքօգտագործողներ) կողմից կատարվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման գործընթացը:

2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

(2-րդ կետը փոփ. 29.01.10 N 65-Ն, 30.06.11 N 894-Ն)

3. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի լրակազմ փաթեթի պատճենի առկայության դեպքում լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում` ըստ ուսումնասիրության ձևերի:

(3-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)

4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են պետական գրանցման գրանցամատյանում, և տրվում է գրանցման մասին տեղեկանք՝ 3 օրինակից. առաջինը տրամադրվում է ընդերքօգտագործողին, 2-րդ օրինակը` պետական գրանցում կատարող մարմնին, իսկ 3-րդ օրինակը` հանքային իրավունք տրամադրող մարմնին:

(4-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)

5. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` հաշվետվությունների հաշվառման գրանցամատյանում:

(5-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 30.06.11 N 894-Ն)

7. Ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը կատարվում է մեկ անգամ:

8. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթում փոփոխության կատարման դեպքում աշխատանքը վերագրանցվում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն:

(8-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)

9. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մասին հաշվետվությունների յուրաքանչյուր հատորի տիտղոսաթերթի վրա պետք է նշված լինի պետական գրանցման համարը:

(9-րդ կետը փոփ. 30.06.11 N 894-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 30.06.11 N 894-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 30.06.11 N 894-Ն)

12. Սույն կարգի 5-րդ կետում նշված ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) լիազոր մարմնում պահպանվում է անժամկետ:

(12-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)

13. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում ու նյութերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Ընդերքօգտագործման իրավունքը տալու __________________________________________________

    (օրը, ամիսը, տարեթիվը և համարը)

_________________________________________________________________________________

 

Ընդերքօգտագործողի ________________________________________________________________

 (լրիվ անվանումը, անունը, ազգանունը)

NN
ը/կ

Պետական գրանցման համարը

Ամսա-
թիվը

Ուսումնասիրվող տեղամասի (և օգտակար հանածոյի) անվանումը և գտնվելու վայրը

Աշխատանքի տեսակը

Աշխատանքների կատարման

Ծանոթա-գրություն

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

8

               
               

Տեղեկանքը տրվել է _________________________ 20  թ.

   (օրը, ամիսը, ամսաթիվը)
 

 

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի

տնօրեն

 _____________________________  _____________________________
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

(ձևը փոփ. 29.01.10 N 65-Ն, խմբ. 30.06.11 N 894-Ն)