Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.07.15/7(24) Հոդ.22
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.06.2011
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

24 հունիսի 2011 թ.

N 239-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի «Անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին» N 224-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«1. Երևան համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց գանձվող վճարը սահմանել՝

1) 5-ից 10 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 ՀՀ դրամ,

2) մինչև 5 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 25000 ՀՀ դրամ»։

 

Երևանի քաղաքապետ

Կ. Կարապետյան