Գլխավոր տեղեկություն
Համար
N 891-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 891-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ, 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բաժնետիրական ընկերությունների կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինների (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացուցիչներին:

3. Լիազորված մարմինների ղեկավարներին` լուծարման հանձնաժողովների ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերություններում իրականացնել գույքագրում և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովներին:

4. Բաժնետիրական ընկերությունների լուծարման միջանկյալ հաշվեկշիռները լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

5. Լուծարման հանձնաժողովներին`

1) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 7
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 891-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Գտնվելու վայրը

Գրանցման ծածկագիրը

 

ՀՀ Կոտայքի մարզպետարան

   

1.

ՀՀ Կոտայքի մարզի «Մարզային շտապօգնության կայան» ՊՓԲԸ

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Միկրոշրջան (հյուսիսային) թաղամաս

33.070.01032

 

ՀՀ Արմավիրի մարզպետարան

   

2.

«Բաղրամյանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» ՊՓԲԸ

ՀՀ Արմավիրի մարզ,
գ. Քարակերտ

57.120.00207

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

   

3.

«Թալինի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» ՊՓԲԸ

ՀՀ Արագածոտնի մարզ,
քաղ. Թալին, Կոմիտասի 2

94.120.00292

4.

«Արագածոտնի սերմնաբուծական» ՊՓԲԸ

ՀՀ Արագածոտնի մարզ,
գ. Արագածոտն

56.140.00253

 

ՀՀ Արարատի մարզպետարան

   

5.

«Արարատառսպաս» ՊՓԲԸ

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., շենք 79

14.140.00699

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան