ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 04-Ն
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԵՐԸ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին և 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հաստատել դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու կարգը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ դատարանների նախագահների |
Ա. Մկրտումյան |
2011 թ. հուլիսի 21 |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԵՐԸ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ
1. Կարգադրիչի կողմից պահպանվող տարածք մուտք գործող անձինք և իրերը կարգադրիչի կողմից կարող է ենթարկվել զննության:
2. Զննումից առաջ անձին առաջարկվում է ներկայացնել այն առարկաները, որոնք արգելվում է մտցնել պահպանվող տարածք: Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և իրերի զննում կատարվում է համապատասխան սեռի կարգադրիչի կողմից:
3. Զննման ընթացքում առաջարկվում է ներկայացնել պայուսակի, ճամպրուկի, փաթեթի կամ այլ պահոցի պարունակությունը:
4. Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և իրերի զննման ժամանակ արգելված իրերի, առարկաների առկայության դեպքում առաջարկվում է դրանք թողնել համապատասխան պահոցում` տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու պայմանով, բացառությամբ սույն կարգով սահմանված դեպքերի:
5. Եթե պահպանվող տարածք մուտք գործող անձանց և իրերի զննման ժամանակ հայտնաբերվում են այնպիսի իրեր կամ առարկաներ, որոնք կարող են մարդու կյանքին կամ առողջությանն ակնհայտ վնաս հասցնելու մասին վկայել, կարգադրիչի կողմից վերցվում են, որի մասին կազմվում է արձանագրություն:
Արձանագրության մեջ տրվում են վերցված առարկաների և իրերի նկարագրությունը: Եթե կիրառվել են տեխնիկական միջոցներ, ապա նշվում է նաև դրանց կիրառման մասին:
Արձանագրությունն ստորագրում են զննություն կատարող կարգադրիչը և զննվողը: Զննվողը կարող է իր դիտողությունները ներկայացնել, որոնք ամրագրվում են արձանագրության մեջ: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից:
Եթե զննվողը հրաժարվում է ստորագրելուց, ապա այդ մասին կարգադրիչը նշում է անում արձանագրության մեջ և ստորագրում այն: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է զննվողին:
Արձանագրությունը վերցված առարկաների և իրերի հետ միասին անհապաղ հանձնվում են ոստիկանությանը:
6. Յուրաքանչյուր դեպքում, երբ հայտնաբերվում է արգելված առարկաներ և այդ մասին կազմվում է արձանագրություն, ապա զննություն կատարող ծառայողը զեկուցում է վերադասության կարգով: