«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2004 թվականի N 1113-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայաստանի հանրային ռադիոընկերության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումարների նախատեսման և այդ գումարների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը փոփ. 23.06.11 N 849-Ն)
1. Սահմանել, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայաստանի հանրային ռադիոընկերության համար գումարները նախատեսվում են որպես դրամաշնորհներ (տրանսֆերտներ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխան հոդվածով), որոնք այդ ընկերություններին հատկացվում են առանց մրցույթի անցկացման.
բ) Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և Հայաստանի հանրային ռադիոընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումարները չեն հատկացվում որպես նրանց կողմից մատուցվող որևէ ծառայության (գործարքի) դիմաց հատուցում. դրանք այդ ընկերություններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների կատարման նպատակով տրամադրվող անհատույց հատկացումներ են:
(1-ին կետը փոփ. 23.06.11 N 849-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|