Գլխավոր տեղեկություն
Համար
N 862-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2011 թվականի N 862-Ա

 

«ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «ՍՊՍ Սիգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2010 թվականի հուլիսի 28-ի N C 22404 և 2010 թվականի օգոստոսի 11-ի N C 24033 հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և չվերաարտահանված ապրանքների՝ սույն որոշման հավելվածով սահմանված քանակների հանդեպ` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` համապատասխանաբար մինչև 2012 թվականի հունվարի 28-ը և 2012 թվականի փետրվարի 11-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թ.

 հունիսի 23-ի N 862-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ ՉՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Անվանումը, ԱԱ ԱՏԳ-ի ծածկագիրը

Մաքսային
հայտարարագիրը

Ամսաթիվը

Մնացորդի
քանակը (կգ)

Մաքսային
ռեժիմի
ժամկետը

Սիգարետի տուփի ստվարաթղթյա ներդիրներ 48239090

C 22404

28.07.2010 թ.

949.03

28.07.2011 թ.

Ալյումինե նրբաթիթեղ (փայլաթիթեղ)
76072099

C 22404

28.07.2010 թ.

4610.67

28.07.2011 թ.

Տրիացետին
29153930

C 24033

11.08.2010 թ.

9207.62

11.08.2011 թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան